Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ճաշը եփվեց, բայց ո՞ւմ ճաշը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոսկովյան ամենամյա ճաշկերույթը, որ տեղի էր ունենում 2008 թվականից, այսինքն` Սերժ Սարգսյանի նախագահությունից սկսած, այս տարի անցել է առանց Սերժ Սարգսյանի, միայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ Սարգսյանը ճաշկերույթներին մասնակցում էր դրանք խրախուսելու նպատակով, ինչից թերևս մնում է ենթադրել, որ այժմ այդ խրախուսանքի կարիքը չկա: Սակայն, դատելով նրանից, որ այս տարի ճաշկերույթը կարծես թե բավականին անաղմուկ է անցնում, պետք է եզրակացնել, որ այն, ըստ էության, կայացած միջոցառում չէ, և Սերժ Սարգսյանը բավական վաղ է հրաժարվել միջոցառումը խրախուսելուց: Այսինքն` Սարգսյանը կամ սխալվել է, կամ էլ պարզապես այդ միջոցառումը նրա համար դադարել է հետաքրքիր լինել:

Սակայն կա նաև երրորդ տարբերակը՝ միջոցառումը դադարել է հետաքրքիր լինել, այսպես ասած, ռուսաստանահայ բիզնեսմենների համար, որոնք կազմում էին այդ ճաշկերույթի առանցքը և ապահովում հանգանակությունների բյուջեն իրենց հատկացումներով: Իսկ եթե բիզնեսմենների համար ճաշկերույթը դառնում է անհետաքրքիր, ապա Սերժ Սարգսյանին մնում է ընդամենը չմասնակցել դրան, այսպես ասած` միայնակ չմնալու համար: Իսկ որ ռուսաստանահայ բիզնեսմենների համար ճաշկերույթը դառնում է անհետաքրքիր, թերևս վկայում է, օրինակ, այն հանգամանքը, որ Ռուսաստանի, այսպես ասած, թիվ մեկ շրջանառություն ունեցող հայ բիզնեսմեններից մեկը Արամ Աբրահամյանը, այս օրերին Մոսկվայից մեկնել էր ԱՄՆ և վերադառնալու էր տոներից հետո միայն: Այսինքն` սա ինքնին ցուցիչ է, որ ճաշկերույթի կալիբրը էականորեն նվազում է, և դրա համար էլ Սերժ Սարգսյանը չի մասնակցում դրան:

Իսկ թե ինչու են ռուսաստանահայ խոշոր գործարարները դադարել հետաքրքրություն ցուցաբերել այդ միջոցառման հանդեպ, երևի թե մնում է միայն գուշակել: Դրա պատճառները կարող են լինել և քաղաքական, և պարզապես կապված լինել այն բանի հետ, որ բիզնեսմենները դժգոհ են իրենց հանգանակությունների տնօրինման արդյունավետությունից: Ընդհանուր առմամբ, սա իսկապես ծավալուն վերլուծության թեմա է, որին իհարկե մենք կանդրադառնանք առաջիկայում, առայժմ ընդամենը փաստելով, որ ճաշկերույթի դերակատարության նվազումը իսկապես վկայում է թե՛ Հայաստանի ներքաղաքական և թե՛ հայ-ռուսական տիրույթում տեղի ունեցող հետաքրքրական գործընթացների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում