Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զանգել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահին: Սա երկու երկրների առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Այս հեռախոսազրույցը տեղի է ունենում այն տեղեկատվության ֆոնին, համաձայն որի Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից $60 մլրդի զինտեխնիկա է գնելու:
Բացի այդ, երկու երկրները ավանդաբար վատ հարաբերություններ ունեն, քանի որ երկուսն էլ ձգտում են ավելի մեծ ներկայություն եւ ազդեցություն ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանում: