Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ստիպված կլինեն հաշվի առնել հասարակական կարծիքը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ կոմիտեի ստեղծած աշխատանքային խմբում ընդգրկված են ինքը, փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, իրավաբան Օլգա Սաֆարյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարտին Այվազյանը, և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը: Խմբի առաջարկությունները վերաբերում են հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ոլորտը կարգավորող փոփոխություններին, տեխնիկական հնարավորություններին, հասարակության հետ իրականացվող աշխատանքներին: «Զարգացած երկրներում պետությունը շատ ակտիվ քայլեր է կատարում, որպեսզի ձեռք բերվի հանրային համաձայնություն և հանրային համաձայնության մթնոլորտում տեղի ունենա գործընթացը»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ ուսումնասիրել են նախկին խորհրդային երկրներից Էստոնիայի փորձը: Աշոտ Մելիքյանն ասաց, որ հեռարձակման ոլորտն անհրաժեշտ է ազատականացնել, քանի որ այդ ուղիով է գնում ողջ քաղաքակիրթ աշխարհը: Լիցենզավորման մրցույթներն անհրաժեշտ են, քանի որ, ըստ Ա. Մելիքյանի, զարգանում են ինտերնետային հեռարձակումը, արբանյակային հեռարձակումը, կաբելային հեռարձակման ձևը: Մեսրոպ Հարությունյանն էլ նշեց, որ փոփոխությունները միտված են պարզ լիցենզավորման գաղափարը կյանքի կոչելուն: «Տեխնոլոգիական զարգացումների պարագայում, երբ դեռ չգիտենք` արդյոք անցումը թվայնացմանն այն է, ինչին մենք ձգտում ենք, հարկ է, որ նրանք, ովքեր ուզում են իրականացնել հեռարձակում, ոչ թե պետք է ինչ-որ լիցենզավորման մրցույթների մասնակցեն ինչ-որ կապուղիներով հեռարձակելու համար, այլ` պարզ ընթացակարգով, ինչպես սահմանված է ՀՀ «Լիցենզավորման մասին» օրենքով, ստանում են լիցենզիա և հետո որոշում հեռարձակման ձևը»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը: Նա նշեց, որ փոփոխություններով պետք է տուրք գանձվի լիցենզիայի համար: Առաջարկվող փոփոխություններով մրցույթներ նախատեսված են միայն պետական շահագործման կապուղիներով հեռարձակվելու համար: Մեսրոպ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն փոփոխությունների վրա, համաձայն որոնց` մրցութային հանձնաժողովը, որը տրամադրում է լիցենզիաներ, կազմակերպելու է հասարակական լսումներ և հաշվի է առնում հասարակական կարծիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում