«Գազպրոմի»` Մերձավոր երկրների հետ աշխատանքի վարչության պետ եւ «Հայռուսգազարդի» վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկուն այսօր ասել է, որ 2011 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազը գնելու է շուկայական գնով: Այս մասին հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: «Ինչ վերաբերում է գազի գնի հաշվարկման այլ տարբերակներին, ապա դրանք կարող են որոշվել առաջիկա 2-3 ամիսներին, եթե այդպիսի բանակցություններ ընթանան»,- հայտարարել է Ա. Պոդմիշալսկին: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը ռուսական գազը ստանում է 1000խմ-ն 180 դոլար գնով: Ռուսաստանը Ուկրաինային ու Բելառուսիային ևս 2011թ-ից գազը վաճառելու է 220-250 դոլար /հազար խմ գնով: