Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Իշխանական ճամբարն ազատվում է Մուկից, մենք՝ Ճուտից. Լ. Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպես է Կոնգրեսը վերաբերվում այն հանգամանքին, որ Կոնգրեսից հեղինակավոր քաղաքական գործիչներ հեռացել են և նոր ուժ ստեղծել: «Ինչ մի պրոբլեմ կա… Ի դեպ, ասեմ, որ որևէ մի կուսակցություն չի հեռացել, հեռացել են առանձին մարդիկ: Ցանկացած ուժ էլ պետք է թարմանա, կարող են հոգնածները, հուսահատվածները, վհատվածները հեռանան և թարմ ուժեր, նոր արյուն լցվի»:

Զուրաբյանը նկատեց, որ Կոնգրես լուրջ ներհոսք է եղել և շարժմանն է միացել մի ամբողջ կուսակցություն՝ «Ժողովրդի իշխանությունը»: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե արտահոսքը լուրջ չի՞ եղել, Զուրաբյանը պատասխանեց. «Լուրջը որն է` ես ութ հոգու մասին գիտեմ: Իսկ եթե դուք ինձանից ուզում եք կոնկրետ անձնական գնահատականներ, ես այդ հաճույքը ձեզ չեմ պարգևի»:

Այդուամենայնիվ, Լևոն Զուրաբյանը ՀՀՇ նախկին նախագահ և ՀԱԿ-ից գաղափարական խնդիրների պատճառով հեռացած Արարատ Զուրաբյանի անունը տվեց: Նա նշեց, որ վերջինիս հեռացումը ինքը կմեկնաբանի միայն այն ժամանակ, երբ լրագրողները տան երեք պարզ հարցի պատասխան. «Ինչո՞ւ քաղբանտարկյալներից միայն մեկը, ինչպես վերջերս հրապարակված Wikileaks-յան հրապարակումներն են ապացուցում, ազատվեց Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ, եթե դա այդպես է՝ ինչո՞ւ է դա գաղտնի, և ինչո՞ւ այդ քաղբանտարկյալը չի դիմել Եվրոպական դատարան՝ ի տարբերություն այլ քաղբանտարկյալների, հենց այդ պատասխաններն են պետք, եթե Դուք դրանք ինձ տաք, ես նոր կմեկնաբանեմ»:

Հարցին, թե այդուամենայնիվ ինչու ՀԱԿ-ը մինչ օրս քաղաքական գնահատական չի տվել այդ անձանց հեռացմանը, Զուրաբյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի քննադատության միակ և գլխավոր թիրախը Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանություններն են, և ՀԱԿ-ն իր գործողություններն ու հայտարարությունները ուղղում է միայն մեկ նպատակի՝ քրեաօլիգարխիկ իշխանությունների կազմալուծմանը. «Մենք չենք շեղվելու այդ թիրախից, չենք տվել քաղաքական գնահատական ոչ էլ մտածում ենք քաղաքական գնահատական տալու մասին, ովքեր պատրաստ են կռվել, պայքարել, թող գան կռվեն, պայքարեն, ոչ մի հավերժ բան քաղաքականության մեջ չի լինում՝ մարդիկ հուսահատվում են, վհատվում են: Դուք ուզում եք որ ես ա՞յլ քննադատությամբ զբաղվեմ, քան իշխանությունների քննադատությունն է, բայց ի տարբերություն շատ-շատերի՝ ես չեմ ուզում շեղել մեր ուշադրությունը՝ չպատերազմենք այնտեղ, որտեղ անիմաստ է պատերազմելը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Զուրաբյանը գնահատում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի հարցազրույցը «Առավոտին», որտեղ վերջինս ասում է, որ Խաչատուր Քոքոբելյանի, Արարատ Զուրաբյանի և մյուսների հեռացումը Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր՝ մեկուսացնել ՀԱԿ-ից ՀՀՇ-ի «վանոյական» թևը: ՀԱԿ համակարգողն ասաց. «Ամեն ճամբար իր պրոբլեմներն ունի՝ իշխանական ճամբարն ազատվում է Մուկից, մենք՝ Ճուտից (Սուրեն Սիրունյան): Նման բաներ պատահում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում