Աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Blick պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում Ցյուրիխում կայանալիք` Ռաֆայել Նադալի հետ հանդիպանը: «Ցյուրիխի հանդիպումը կոչված է գումար հավաքելու իմ` ՀԱՀ-ի ֆոնդի համար: Հարավային Աֆրիկան իմ երկրորդ տունն է, և ես ցանկանում եմ օգնել այնտեղի կարիքավոր երեխաներին: Դա կլինի ավելին, քան պարզապես ընկերական հանդիպումը: Մենք երաժշտական և ժամանցային միջոցառւմներ ենք կազմակերպել: Հուսով եմ հանդիսատեսը խաղից էլ հաճույք կստանա:
Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ ես ցանկացա Ռաֆային Ցյուրիխի հետ ծանոթացնել: Ուրախ եմ, որ Ռաֆայի հետ այսքան մտերիմ ընկերներ ենք և կարողանում ենք նման միջոցառումներ կազմակերպել»: