Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին

Կեղծ փարիսեցիություն է, երբ ասում են` Լյուստրացիայի մասին օրինագիծը ինքնամաքրման կտաներ. Վ. Դևրիկյան

Կեղծ փարիսեցիություն է, երբ ոմանք ասում են, թե Լյուստրացիայի մասին օրինագծի ընդունմամբ ինքնամաքրման կգնայինք: Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

Նրա կարծիքով` նման օրինագծի ընդունումը կվնասի ոչ այնքան գաղտնազերծված գործակալներին, որքան նրանց ընտանիքի անդամներին, որոնք պիտակներից և որակումներից խուսափելու համար կգերադասեն հեռանալ Հայաստանից: «Փաստորեն նման օրինագծի ընդունումը կնպաստեր արտագաղթին»,- ասաց Դևրիկյանը:

Ասուլիսի մյուս բանախոս` Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ իր հերթին նկատեց, որ օրինագիծը ներկայացնողները գաղափար չունեն՝ ինչի մասին են խոսում:

«Նրանց անունները, ում ուզում են բացահայտել, վաղուց այլևս գոյություն չունեն: Այդ գործակալների անձնական գործերը ոչնչացվել են դեռևս խորհրդային տարիներին: Ընդհանուր առմամբ ողջունելի է, որ կառավարությունը մերժել է «Ժառանգություն» կուսակցության այդ նախաձեռնությունը»,- ամփոփեց նա:

Նշենք, որ կառավարությունն այսօրվա իր նիստին բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծին: Գործադիրը հանգել է այն եզրակացության, որ խնդիրն արդիական չէ։

Նշենք նաև, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն օրենսդրական առաջարկություն է ներկայացրել` Հայաստանում գաղտնազերծում (լյուստրացիա) անցկացնելու մասին: Ներկայացված փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը:

Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում