Ինչպես հայտնում է TNS Russia ընկերությունը, առաջին անգամ Մեդվեդևի հեռուստավարկանիշն ավելի բարձր է եղել, քան Պուտինինը: Հեռուստադիտողների հետ վերջին հանդիպման ժամանակ այդ հաղորդումը դիտել են հեռուստալսարանի 33,5%-ը: Այսինքն` ծրագիրը հետաքրքրել է ռուսաստանցիների ընդամենը 6%-ին:
2009թ. Պուտինի խոսքին հետևել է հեռուստալսարանի 40%-ը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթի հեռուստավարկանիշն քիչ ավելի բարձր է եղել, սակայն ի տարբերություն Պուտինի «զրույցի», որը հեռարձակվել է միայն մեկ ալիքով` «Ռոսիա-1»-ով, Մեդվեդևի ելույթը դիտել են նաև «Առաջին ալիքով»: