Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Մենք այդ առևտուրը թույլ չտվեցինք. ՀԱԿ համակարգող

Ամփոփելով 2011 թվականը` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2011-ը Շարժման համար ամենաակտիվ և ամենաարդյունավետ տարին էր, քանզի այս տարվա ընթացքում անցկացրել են 22 հանրահավաք և երթ` ներառյալ շուրջօրյա հանրահավաքները:

«Սա միայն աննպատակ ակտիվություն չէր, կարծում եմ, որ բավականին լուրջ արդյունքի ենք հասել, ամբողջությամբ կարելի է վերականգնված համարել հանրահավաքներ անցկացնելու իրավունքը: Ավելի կարևոր նվաճում համարում եմ այն, որ մենք պարտադրեցինք իշխանություններին բաց թողնել քաղբանտարկյալներին. նրանց չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես ապրանք` քաղաքական առևտրի համար, մենք այդ առևտուրը թույլ չտվեցինք»:

Զուրաբյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ երկխոսության ժամանակ Շարժումը ներկայացրեց այս իշխանությունների ոչ լեգիտիմության հիմքերը, այդ թվում կարևորեց նաև այն, որ Կոնգրեսը իշխանություններին պարտադրեց նստել երկխոսության սեղանի շուրջ և քննարկել Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցը:

«Այդուհանդերձ, մենք չկարողացանք հասնել ամենամեծ նվաճմանը` սեփական իշխանությունը ընտրելու իրավունքին: Այդ իրադարձությունը որ պետք է դառնար տարվա ամենամեծ նվաճումը, դարձավ ամենամեծ ձախողումը, ինչի համար մեղավոր են իշխանությունները, որովհետև նրանք պետք է հասկանան, որ առանց զիջումների երկխոսություն չի լինի, իսկ իշխանությունները հրաժարվեցին որևէ զիջում կատարել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, ըստ այդմ էլ` նրանք են կրում երկխոսության ձախողման մեղքը»,- տարվա բացթողման մասին խոսելով` ասաց ՀԱԿ համակարգողը:

Ապագայի պլանների մասին խոսելով` Զուրաբյանը նշեց, որ ըստ իրենց` 2012-ը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձևավորման տարի. «Կամ նրանք անցկացնում են արդար և թափանցիկ ընտրություններ, կամ երկիրը նետում են ցնցումների մեջ: Իհարկե, իշխանությունները կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, բայց հերթականից խուսափել չեն կարող, ընտրությունները` լինեն դրանք արտահերթ, թե հերթական, մենք դարձնելու ենք Սերժ Սարգսյանին հեռացնելու գործիք` ինչ ընտրություն էլ լինի Հայաստանում, դրանք լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ»:

Նա Կոնգրեսի անունից բոլորին մաղթեց, որ 2012-ը դառնա ժողովրդավարության հաստատման տարի, ինչպես նաև յուրաքանչյուրին անձնական հաջողություններ ցանկացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում