Այսօր տեղի կունենա Մարդինի 2011թ. կանանց շախմատի Աշխարհի առաջնության 4-րդ տուրը: Հայաստանի հավաքականի հակառակորդը Հնդկաստանի թիմն է, որը 3 տուրերից հետո ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Մեր ընտրանին, որը հաջող մեկնարկից հետո կրեց երկու անընդմեջ պարտություն, 2 միավորով 6-րդն է:
Հայաստան – Հնդկաստան
Դանիելյան – Կոներու,
Մկրտչյան – Հարիկա,
Գալոյան – Տանիա,
Աղինյան – Սոումյա:










































