Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ամփոփելով տարին նշեց, որ ընդդիմությունը բավականին արդյունավետ տարի է ունեցել: «Մեր բազմաթիվ ընկերներ համաժողովրդական պայքարի արդյունքում հայտնվեցին ազատության մեջ, ինչը մեր կարևոր, եթե ոչ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Իսկ իշխանությունների մասին բարդ է խոսել, հատկապես, որ բոլոր ոլորտներում նրանք «պրավալ» ունեցան` թե՜ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությա մեջ: Իշխանությունների համար որևէ դրական բան ասելն ուղղակի անհեթեթություն է»,- նշեց Աշոտ Զաքարյանը: