Ինչպես հայտնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն երկուշաբթի օրը Նյու-Յորքում հրապարակած իր զեկույցում, անցյալ տարի լրագրողների համար ամենավտանգավոր վայր է համարվել Պակիստանը, որտեղ իրենց պարտականությունները կատարելիս մահացել է այդ մասնագիտության 8 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ, 2010թ.-ին բռնության զոհ են դարձել 42 լրագրող:
Ինչպես հայտնում են ԼՊԿ-ում լրագրողների 2010 թ.-ին սպանված լրագրողների ցուցակը կարող ավելանալ նոր անուններով, քանի որ կոմիտեն հետաքննում է ևս 28 լրագրողների մահվան պատճառը: Ակնհայտ է, որ 2009թ.-ի համեմատ այս տարի լրագրողների մահվան թիվը նվազել է 72-ով:
ԼՊԿ-ի գործադիր Ջոյել Սայմոնը նույնիսկ այդ 42 թիվը մեծ է համարում: Նրա կարծիքով, այդ մեծ թվի պատճառն այն բռնություններն են, որոնց հետ բախվում են լրագրողներն ամբողջ աշխարհում: Դրա մեղքը Սայմոնը մասամբ դնում է իշխանությունների վրա, քանի որ նրանք պատշաճ կերպով չեն հետաքննում լրագրողների մահվան դրդապատճառները, որը և նպաստավոր հող դառնում է հետագա ոտնձգությունների համար: Լրագրողների սպանության գրեթե 90%-ը մնում է չբացահայտված` չնայած այն հանգամանքին, որ ԶԼՄ-ների աշխատակիցների մեծ մասը բողոքել են իրենց հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը: