1912թ. այս օրը Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում.
Հայ քաղաքական շրջանները որոշեցին օգտվել բարենպաստ առիթից (Թուրքիան պարտվել էր Բալկանյան պատերազմում) և մեծ տերություններին հիշեցնել Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների մասին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ը կոնդակով դիմեց ցարական կառավարությանը, որպեսզի Ռուսաստանը հանդես գար արևմտահայերի պաշտպանությամբ: Կաթողիկոսը նաև Պողոս Նուբարին լիազորեց եվրոպական գերտերությունների մոտ բարձրացնելու հայկական բարենորոգումների խնդիրը: Հայկական հարցը նախատեսվում էր արծարծել Լոնդոնի խորհրդաժողովում (1912 թ. դեկտեմբերի 3 – 1913 թ. մայիսի 30), ուր քննարկվում էր Բալկանյան երկրների և Թուրքիայի միջև հաշտության հարցը, ապա՝ Փարիզի ֆինանսական համաժողովում:
Սակայն գերտերությունները ո՛չ Լոնդոնում, ո՛չ էլ Փարիզում չքննարկեցին Հայկական հարցը: