Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

«Կոնգրեսի կոչը Թուրքիային, որ վերադարձնի եկեղեցիները. փոխհատուցման առաջին հաջող փորձ»

Թուրքիան մեծ պարտություն կրեց անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ նշանակալից մի բանաձև ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2,000 քրիստոնեական եկեղեցիներ և այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»:

Այս հաղթանակը հատկապես նշանակալից է, քանի որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի հեղինակությունը հասել է իր գագաթնակետին թե՛ տարածաշրջանում, և թե՛ միջազգայնորեն: Սակայն, չնայած իր հզոր քաղաքական և տնտեսական ուժին՝ ոչ թուրքական ռեժիմը, ոչ էլ իր հզոր լոբբիստները չկարողացան բացահայտ կերպով դեմ դուրս գալ Կոնգրեսի ընդունած բանաձևին, որը կոչված էր պաշտպանելու Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների կրոնական իրավունքները: Սա է պատճառը, որ, հուլիսի 20-ին բանաձևը հեշտությամբ ընդունվեց ձայների 43-1 հարաբերությամբ, երբ առաջին անգամ ներկայացվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին, որպես Պետդեպարտամենտի արտաքին հարբերությունների լիազորման ակտում փոփոխություն:

Դեկտեմբերի 13-ին, մինչ բանաձևը կդրվեր քվեարկության Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Պետդեպարտամենտը Թուրքիայի խնդրանքով զգույշ, սակայն ապարդյուն փորձ կատարեց խոչընդոտելու համար բանաձևի ընդունումը: Թուրք-ամերիկյան կազմակերպությունները նաև անհաջող քարոզչական պայքար մղեցին ընդդեմ բանաձևի: Պալատի ո՛չ Հանրապետական մեծամասնական և ո՛չ էլ ժողովրդավարական փոքրամասնական կուսակցության անդամներն ուշադրություն չդարձրեցին նրանց մերժողական պահանջներին: Այս ուժեղ երկկուսակցական համախմբումը հաջողությամբ հավաքեց բանաձևի ընդունման համար պահանջվող Ներկայացուցիչների պալատի ձայների երկու-երրորդը՝ մի դժվար հաղթահարելի խոչընդոտ, քանի որ միջնորդությունը ներկայացվել էր «Կասեցման օրացույցի» հատուկ խորհրդարանական ընթացակարգի համաձայն:

Թուրքիայի կառավարությունը և իր մեծածախս լոբբիստական ընկերությունները ամոթալի կացության մատնվեցին, երբ Կոնգրեսի 435 անդամներից միայն մեկը խոսեց և քվեարկեց բանաձևի դեմ: Ավելին, Կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Էդ Ուայթֆիլդը պատրաստակամորեն ընդունեց, որ ոչ «շատերը դեմ կլինեն այս բանաձևին»: Հետո նա ավելացրեց. «բանաձևի ներկայացումն ինքնին որևէ անաչառ դիտորդի մոտ կթողնի այն տպավորությունը, որ կրոնական ազատությունը կանոնավոր կերպով խախտվում է Թուրքիայում»: Մի քանի րոպե այս ու այն կողմ ընկնելուց հետո, չիմանալով ինչպես ավարտել իր խոսքը, կոնգրեսական Ուայթֆիլդն իր խոսքի մնացած ժամանակը տրամադրեց իր հակառակորդներին՝ բանաձևի կողմնակիցներին:

Նման աղետալի պարտությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չէր կարող ոչինչ ասել, քան արտահայտել իր հիասթափությունը: Սա Թուրքիային բնորոշ գործելակերպ է. ի սկզբանե մեծ ուժ գործադրել և սպառնալիքներ ներկայացնել անբարենպաստ որոշումից խուսափելու համար և պարտվելուց հետո միայն բանաձևը որակել անկարևոր թաքցնելու համար իրենց ամոթալի պարտությունը: Եթե Թուրքիայի կառավարությունը կարևորություն չէր տալիս այդ բանաձևին, ապա ինչու՞ նրանք ամբողջ աշխարհն իրար խառնեցին՝ փորձելով այն տապալել:

Միամիտ հանրությանն ապակողմնորոշելու համար թուրք պաշտոնատարները պնդեցին, որ բանաձևն ընդունվել է երկուսի դեմ մեկ քվեյով, առանց բացատրելու, որ բերանացի քվեարկության ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից շատերը սովորաբար պալատում չեն լինում: Երբ երկու կողմերի ղեկավարները գալիս են համաձայնության որևէ հարցի շուրջ, միայն մի քանի անդամ են ներկա լինում և ընդունում այդ բանաձևը: Թուրքական իշխանությունները պետք է պատասխանեն հիմնական մի հարցի. այն է, թե ինչու՞ 435 կոնգրեսականներից միայն մեկն է դեմ քվեարկել բանաձևին: Այս փաստը վկայում է, որ նոր Օսմանյան կայսրը մերկ է:

Թեև այս բանաձևը պարտադիր ուժ չունի, քանի դեռ այն չի ներկայացվել Սենատին և ստորագրվել նախագահի կողմից, սա արդեն իսկ զգալի առաջընթաց է Թուքիայում ապրող բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների համար, ում կալվածքները բռնագրավված են եղել տասնամյակներ շարունակ: Ոգևորվելով այս դրական առաջընացից՝ հայկական, ասորական և հունական համայնքերը կշարունակեն իրենց ակտիվ համագործակցությունը և ճնշում կգործադրեն Թուքիայի վրա իրենց պատմական իրավունքները վերականգնելու համար:

Առաջին անգամ աշխարհասփյուռ հայության համար ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուքիայից հատուցում պահանջեց, ոչ թե սոսկ ցեղասպանության ճանաչում: Այս բանաձևը կարող է խթան հանդիսանալ մյուս երկրների և միջազգային կազմակերպությունների համար, որպեսզի նրանք էլ հետևելով այս օրինակին պահանջեն Թուրքիայում սեփականության իրավուքների վերականգնումը: Այսուհետև թուրքական կառավարությունը պետք է ավելի զգույշ լինի այդ իրավունքները ոտնահարելուց՝ քաջ գիտակցելով, որ միջազգային համայնքն աչալուրջ հետևում է իր կողմից շարունակաբար իրականացվող խախտումներին:

Այս բանաձևի հաջող ընդունումը կոգևորի աշխարհասփյուռ հայերին շարունակելու իրենց պայքարը հանուն ցեղասպանության հետևանքով առաջացած կորուստների վերականգնման: Ցավոք, Հայաստանում ոչ մի հոգևորական կամ պաշտոնատար ոչ մի հայտարարություն չարեց այս կարևոր հարցի կապակցությամբ, կարծես հայկական եկեղեցիների ճակատագիրն իրենց չի հետաքրքրում: Արդյո՞ք հայերի լավագույն շահերից չի բխում, որ Հայաստանը Սփյուռքի հետ միասնաբար փոխհատուցում պահանջի` հաշվի առնելով մասնավորապես նախագահ Սարգսյանի վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում արած հայտարարությանը, որով «արդարություն» էր պահանջում Թուրքիայից:

Հեղինակը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրատարակվող California Courier թերթի խմբագիրն է:

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում