ԼՂՀ ԱԺ փոխնագահ Արթուր Թովմասյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի այն հայտարարությունը, որ ինքը 2011-ին ԼՂ հարցով «մեծ առաջընթացի» հույսեր ունի, հայտարարեց, որ ԼՂ հարցում առաջընթաց կարող է լինել միայն այն դեպքում, եթե բանակցությունններին մասնակցի նաեւ Ղարաբաղը: «Առանց Ղարաբաղի ստորագրված ցանկացած փաստաթուղթ դատապարտված է»,- հայտարարեց ԼՂՀ ԱԺ փոխնախագահը: