ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ամփոփելով տարին, նշեց, որ իշխանությունները տարին ամփոփում են վերադասավորումներով, ընդդիմությունը` պայքարով: «Ամենայն հավանականությամբ, իշխանությունները պատրաստվում են ընտրությունների և, բացի այդ, Նոր Տարվա շեմին փորձում են ինչ-որ չափով թուլացնել առկա խնդիրները` քաղբանտարկյալներ, թանկացումներ, սոցիալական ծանր վիճակ: Ընդդիմությունն էլ շարունակում է պայքարը և կշարունակի, քանի դեռ բանտերում կան քաղբանտարկյալներ, քանի դեռ վերականգնված չէ Սահմանադրական կարգը: Ճիշտ է, ամեն ինչ արվեց, որպեսզի ժողովրդին ասեն, թե Կոնգրեսը այլևս չկա: Սակայն մեր մասսայական միջոցառումները ցույց տվեցին, որ Կոնգրեսը կա, որ Կոնգրեսը միակ ընդդիմադիր ուժն է, և այն ուժն է, ում հետ ժողովուրդը հույսեր է կապում»,- նշեց Հարությունյանը: