Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

ԲՀԿ համամասնական ցուցակում անփոխարինելի մարդիկ չկան. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է հայաստանյան քաղաքական ուժերի երիտասարդացման գաղափարին և գտնում է, որ առողջ սերնդափոխության բացակայությունը նրանց առաջնային խնդիրներից է: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Տեղյակ չեմ՝ հայաստանյան քաղաքական մշակույթում երբևէ նման բան եղե՞լ է, թե ոչ (հավանաբար՝ ոչ), սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որ ստեղծեց երիտասարդ կուսակցական կադրերի, ապագա քաղաքական գործիչների դպրոց: Մեր երիտասարդական կառույցին կից նման ուսումնական կենտրոն է գործում:

Պետք է ընդունենք, որ գործող կուսակցությունների խնդիրն առողջ սերնդափոխություն իրականացնելն է: Գաղտնիք չէ, որ խորհրդարանում, հասարակական և քաղաքական կյանքում տեսնում ենք մարդկանց, ովքեր տասնամյակներով պաշտոնավարում են և չեն փոխվում: Բայց իրապես կարևոր է, որ այն երիտասարդները, որոնք համլրելու են պետական-քաղաքական պաշտոնյաների շարքերը, պրոֆեսիոնալներ լինեն: Իսկ պրոֆեսիոնալիզմի հասնելու համար երիտասարդներն անպայման պետք է դպրոց անցնեն: Այդ առումով, ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր համամասնական ցուցակում անպայմանորեն երիտասարդների է ներգրավելու:

Մեր համամասնական ցուցակում անփոխարինելի մարդիկ չկան, և որևէ մեկը իր պատգամավորական տեղի վրա սեփականության վկայական չունի: Իհարկե, երիտասարդ կադրերի ընտրությունը կատարվելու է այն չափորոշիչով՝ ով է ավելի ունակ տվյալ գործը կատարելու: Երիտասարդ կադրերին ներկայացնելու ենք նաև կառավարման տարբեր օղակներում, և այդ մարդիկ պատահական մարդիկ չեն լինելու: Նրանց բանաձևը չի լինելու «հանուն պաշտոնի»: Նրանք լինելու են տվյալ ոլորտի արհեստավարժ ներկայացուցիչներ»,- հավաստիացրեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով, պետական կառավարման մասին խոսելիս անընդհատ վերամբարձ բառեր ենք ասում, մինչդեռ պետական կառավարման մենեջմենթը շատ պարզ բանաձև ունի՝ ճիշտ կադրը ճիշտ տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում