Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, գերմանացի կոլեկցիոներներ Ուլլա և Հայներ Փիցշերը Բեռլինի թանգարանին են նվիրաբերել իրենց հավաքածուն, որը հավաքել են 30 տարվա ընթացքում:
Հավաքածուում հիմնականում սյուրռեալիստների և աբստրակցիոնիստների աշխատանքներ են` Սալվադոր Դալի, Մարկ Ռոտկո, Մարկ Էռնստ, Ֆրիդա Կալո և այլն:
Հավաքածուն ընդհանուր առմամբ գնահատվում է 120 մլն եվրո: Փորձագետների կարծիքով` Հայներ Փիցշի հավաքածուն աշխարհում սյուրռեալիստների ամենալավ հավաքածուներից մեկն է:
Ինչպես նշել է Հայները, այս հավաքածուն կլրացնի Բեռլինի Նոր ազգային պատկերասրահի ցուցանմուշները։