Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին նախընտրում է չգնահատել իր թիմի՝ չեմպիոն դառնալու հնարավորությունները, անգամ «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Ես գերադասում եմ չխոսել «սկուդետտո»-ի մասին: Դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը, բացի այդ, դա անհաջողություն է բերում: Վերջին տարիներին մենք հաճախ ենք պայքարել չեմպիոնության համար, բայց ամեն անգամ խոր հիասթափություն ենք ապրել: Հրաշալի է, որ մենք հաղթեցինք առաջատարին իր իսկ հարկի տակ, բայց եթե անգամ հաջողության անիվը մեր կողմն է թեքվել, ապա պետք է հասկանալ, որ առջևում դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։