Friday, 30 09 2022
ԱՄՀ-ն շարունակելու է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Փաշինյանը չի հերքում Հնդկաստանից զենք գնելու մասին հնդկական մամուլի հրապարակումները
Փաշինյանն ասում է՝ փաստացի տարածքները ճանաչենք, սկսենք բանակցել
Շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանի խոսքում նորություն չկար, կար էմոցիոնալ դաշտ, որ ՀՀ-ն ճնշման տակ է
Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը
Փաշինյանը կոչ արեց Փելոսիի՝ Հայաստան այցին հակառուսական կոնտեքստ չտալ
Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Սահմանին մաքսային, սահմանապահ ծառայությունները կարելի է արտապատվիրակել. Փաշինյանը՝ երթուղիների ապաշրջափակման մասին
Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել որպես ՀՀ-ի մաս. վարչապետ
ՀՀ-ն պատրաստել էր տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հետ կապված նախագիծ, որը հրաժարվել է ստորագրել Ադրբեջանը. վարչապետ
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ
Մեր ջանքերն ուղղված են արցախահայության անվտանգությանն ու իրավունքների ապահովմանը
Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել. Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ թե այնտեղ Էրդողանի հետ կհանդիպեմ, թե ոչ՝ դեռ հստակ չէ. Փաշինյան
22:00
Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ՌԴ կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը
Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան
Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնը, Բրյուսելը և Մոսկվան պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան
Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ
Դա ի՞նչ խոսույթ է, ի՞նչ Արևելյան Զանգեզուր, մենք անուն ունենք անգամ նախագծին՝ Հայկական խաչմերուկ
Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ
21:00
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից
Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան
Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը. Փաշինյան

2007թ. ի վեր Արամ Հարությունյանը միայն Գեղարքունի մարզից գրպանել է 20-25 մլրդ դրա՞մ

Մի շարք մտահոգ բնապահպանների դիտարկմամբ, եթե բնությունը արտահայտվելու հնարավորություն ունենար, վաղուց արդեն կպահանջեր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:

Նախարարի թեթև ձեռքով այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանում բնությունը ոչ միայն բերք, այլև հսկայական ապօրինի գումարներ է տալիս: Հենց նույն բնապահպանների միջին հաշվարկներով, տարեկան կտրվածքով Արամ Հարությունյանին հաջողվում է միայն Սևանի բնությունից 20-25 միլիարդ դրամի գումար ամբարել: Այդ գումարի պահանջարկն այնքան մեծ է, որ այն պետբյուջե չի հասնում, քանի որ գրպանվում է բնապահպանության նախարարի կողմից: Իսկ նախագահականն ու կառավարությունը այս ամենի վրա աչք են փակում, որովհետև, մեր տեղեկություններով, այդ գումարի զգալի մասը հանգրվանում է Սերժ Սարգսյանի և վարչապետի գրպանում:
Մեզ հետ զրուցած բնապահպանները, որ առայժմ չեն ցանկանում ներկայանալ, միջազգային դատարան են դիմելու` պահանջելով բնությունից գողացված 20-25 միլիարդ դրամի գումարները, որոնք պետբյուջե մուտքագրվելու փոխարեն, գրպանվել են պետության ղեկավարության կողմից: Ընդ որում` այդ հսկայական գումարը գոյացել է միայն Գեղարքունիքի տարածքում ջրի տակ մնացող անտառների հատումից: Պաշտոնապես հայտարարվել է, որ 913 հեկտար անտառ է հատվել, սակայն իրական թիվը հասնում է 1200 հեկտարի: Նույնիսկ 913 հեկտարի դեպքում գրպանված գումարը 5 միլիարդ դրամ է կազմում: Ամբողջ պաշարը իրացնում է Սևան ազգային պարկը, իսկ ավարը` փոխանցում Արամ Հարությունյանին, ով էլ իր հերթին, մեր աղբյուրների փոխանցմամբ, կիսվում է նախագահի և կառավարության հետ: Նման գումարներ յուրացնելով հանդերձ` նրանք նույնիսկ կենսապաշար օգտագործման պարտադիր վճարները չեն մուծում: Իսկ հարկային տուրք` որպես այդպիսին, նրանց համար գոյություն չունի 2006թ.-ից սկսած:
Ժամանակին, երբ Սևանի գլխավոր դատախազ Կարեն Մարգարյանին պատկանող բենզալցակայանի տարածքից երկու 3-ամյա ծառեր հատվեցին, տնօրենը 150 հազար դրամով տուգանվեց, կտրողը` 100 հազար դրամով և 20 հազար դրամի էլ վնասի հաշվարկ կատարվեց: Այնինչ հիմա 50-60 տարեկան, 40-ից մինչև 90 սմ հաստության ծառներ են կտրվում, ստացված գումարներն էլ մուտքագրվում են նախարարի անձնական բյուջե: Նշենք, որ վառելափայտի 1 խմ-ն արժե 15-20 հազար դրամ, շինանյութը` 10-120 հազար դրամ: Իրենք տեղում 1 խմ վառելափայտը 5000 դրամով են իրացնում, 1 խմ շինանյութն էլ` 40-50 հազար: Եթե հաշվարկենք միայն 1 խմ շինանյութը` 40 հազար դրամով և գումարենք հատված 200 հեկտար անտառից ստացված շինանյութը, ապա 5 միլիարդի պետվճար է ստացվում: Բացի այդ, բնապահպանների հաշվարկներով, Սևանի տարածքում ներկայիս շուկայական գներով 300 միլիոն դրամի հողեր իրացվեցին, որտեղ հազարավոր տնտեսվարողներ իրենց կապիտալը, կոպիտ ասած, ջուրը գցեցին` առանց որևէ փոխհատուցման: Այսօր ևս, կառավարության որոշման համաձայն, 1697 միավոր ապօրինի շենք-շինություն մնալու է ջրի տակ: Սակայն դրանց մի մասը օրինականի անվան տակ կփրկվի` սեփականատերերին արտոնյալ պայմաններ տրամադրելու շնորհիվ: Փրկվածների և կապիտալը պահպանածների շարքում, բնականաբար, Հայաստանի հայտնի օլիգարխներն ու քաղաքական գործիչներն են` Ռուբեն Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը և այլք, որոնցից շատերը իրենց ունեցվածքը գրանցել են զոքանչների անվամբ: Այնուամենայնիվ, 1212 կառույց ճանաչվել է ապօրինի, որոնք էլ, բնականաբար, պատկանում են մանր ու միջին գործարարներին: Նրանք, բացի կապիտալը կորցնելուց, նաև հսկայական պարտքերի տակ են ընկնում: Ապօրինի շինության 1 քմ-ի համար հաշվարկվում է 5 հազար դրամի վնաս, և նրանք միջին հաշվարկներով դեռ 1 միլիոն դրամի տուգանք պիտի վճարեն: Բայց այստեղ կա ևս մեկ բայց: Ժամանակին այդ ապօրինի շինությունները օրինականացնելու համար նույն Արամ Հարությունյանը հսկայական թվերի հետ է խաղացել: Տնտեսվարողները միայն բնապահպանական պայմանագրերի համար 10-15 հազար դոլար գումար են տվել, որ իրենց գործունեությունը կեղծված փաստաթղթերով ժամանակավոր օրինականացնեն: Իսկ ապօրինի ճանաչված 1200 տնտեսվարողները չափից ավելի խոսուն վկայում են, թե որքան գումարներ են մուտքագրվել Արամ Հարությունյանի գրպան, որպեսզի պայմանագրեր կնքելու թույլտվություն տա` իբր տնտեսվարողները բնապահպանական փորձաքննություն են անցել: Եվ այսքանից հետո թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը Արամ Հարությունյանին հրաժարականի դիմում գրել չեն տալիս, քանի որ նա քարից փող սարքող տղա է, իսկ ստացված շահույթը ախպերափայ կիսվում է իրենց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում