Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հույսի և հրավերի նամակ` նոր քաղաքապետին

Բաց նամակ

Երևանի քաղաքապետ
պարոն Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն քաղաքապետ,
շնորհավորում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր քաղաքացիական նախաձեռնությունը սկիզբ է առել ապրիլին Երևանի Ուսանողական այգում սկսված տխրահռչակ շինարարության դեմ պայքարի ընթացքում։
Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք ստիպված էինք նմանատիպ հողահատկացումների հետ կապված կոնֆլիկտների բախվել նաև Երևանի Կոմիտասի 5ա, Գլխավոր պողոտայի այգու, ՆԳՆ մանկապարտեզի, Վիշապի կոթողներ պուրակի, Սարկավագի 72 և շատ այլ հասցեներում, որտեղ բնակիչները գործ ունեին սեփական հանգստի և առողջության համար կարևոր կանաչ տարածքների ապօրինի օտարման կամ վարձակալման հետ։ Դրանցից միայն Կոմիտասի 5ա հասցեում է հաջողվել հասնել դրական լուծման։ Մնացած խնդիրները մնում են օդում կախված, իսկ որոշ դեպքերում բնակիչները հուսահատ կռիվ են տալիս սեփական միջավայրի պահպանման համար։
Մենք կարծում ենք, որ Երևանում հանուն մասնավոր շահի հանրային զբոսայգիների հողակտորների վայրենի յուրացումը հասել է իր գագաթնակետին, ինչի արդյունքում քաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում Երևանի բնակիչների համար։ Ըստ այդմ, ժամանակն է, որ Երևանի համայնքը բավարար ֆինանսներ հատկացնի հանրային այգիների խնամքի և բարեկարգման համար՝ չապավինելով մասնավոր կապիտալին։
Նախորդ քաղաքապետի օրոք տեղեկատվություն ստանալը և հարցերի լուծմանը հասնելը մեզ համար ծանրագույն խնդիր է եղել, քանի որ բնակիչները բախվում էին ոչ թափանցիկ ու գաղտնի որոշումների և պաշտոնյաների մերժողական վերաբերմունքի հետ։
Ողջունելով Երևանում կառավարման նոր մշակույթ ձևավորելու Ձեր նպատակը՝ հուսով ենք, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր աշխատանքի ընթացքում վերոնշյալ խնդիրները կլուծվեն երկխոսության և կառուցողական լուծումների ճանապարհով։ Բնականաբար, մեզ համար ամենամտահոգիչ հարցը ավերվող Ուսանողական այգին է։ Որպես հասարակական հիմունքներով Երևանի խնդիրներով զբաղվող քաղաքացիներ՝ պատրաստ ենք մեր հնարավորությունները ներդնել կանաչ և բարձր մշակույթի քաղաք ունենալու համար, որի բնակիչներն իրենց կզգան Երևանի լիարժեք տերը։
Օգտվելով առիթից` առաջարկում ենք մոտ ապագայում հանդիպում կազմակերպել` մայրաքաղաքում առկա բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
Հարգանքով՝

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնության անդամներ
21-ը դեկտեմբերի, 2010 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում