Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկ է ճանաչել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին: Երկրորդ տեղում է հայտնվել նույն մարզաձևի ներկայացուցիչ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, իսկ եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչներ Հենրիկ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը հայտնվել են համապատասխանաբար 4-րդ և 7-րդ տեղերում:
Լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ մարզիկները`
1. Ռոման Ամոյան (հ/հ ոճի ըմբշամարտ) – 346 միավոր
2. Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ոճի ըմբշամարտ) – 300 միավոր
3. Լևոն Արոնյան (շախմատ) – 296 միավոր
4. Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ) – 237 միավոր
5. Աղասի Աղասյան (ծանրամարտ) – 151 միավոր
6. Արթուր Ալեքսանյան (հ/հ ոճի ըմբշամարտ) – 145 միավոր
7. Յուրա Մովսիսյան (ֆուտբոլ) – 140 միավոր
8. Հարություն Մերդինյան (մարմնամարզություն) – 129 միավոր
9.Վլադիմիր Սարուխանյան (բռնցքամարտ) – 124 միավոր
10.Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) – 111 միավոր