«Մինչև 2008 թ. Ռ. Քոչարյանի ահից ԱՎԾ պետը ինչ ասես՝ նկարում էր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԱՎԾ-ն սկսել բավականին բարձր գնաճ արձանագրել վերջին 2 տարիներին այն դեպքում, երբ մինչև 2008 թ., որոշ բացառություններով, արձանագրում էր բավականին ցածր գնաճ: «Հիմա էլ է նկարում, բայց, հավանաբար վախը թուղթ ու գիր է արել։ Համենայնդեպս, նրա դեմքն այլևս այդքան սփրթնած չէ»,- նշել է Բագրատյանը։