ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների Լիգայի և Եվրոլիգայի խաղարկությունների շրջանակում կշարունակի համագործակցությունը Adidas-ի հետ:
Adidas-ը մինչև 2017/18 մրցաշրջանը կհամարվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական մատակարարը: Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, սկսած փլեյ-օֆֆ փուլից, կօգտագորտագործվեն Adidas-ի գնդակները: Յուրաքանչյուր մրցաշրջանի համար կստեղծվի նոր գնդակ, որը փլեյ-օֆֆի յուրաքանչյուր ռաունդում և եզրափակիչում կստանա դիզայներական նոր լուծումներ, կավելացվեն նոր էլեմենտներ:
Եվրոլիգայի խաղարկությունում Adidas-ի գնդակները կօգտագործվեն խմբային փուլից մինչև եզրափակիչ:









































