Tuesday, 09 06 2026
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ

Եթե ԲՀԿ-ն գնա միասնական ցուցակով, նա կկորցնի Ռուսաստանի աջակցությունը. Սմբատ Կարախանյան

«Այդ սցենարի դեպքում ԲՀԿ-ն տարալուծվելու է ՀՀԿ-ի կամ ինչ-որ մի նորացված Հանրապետական կուսակցության և վերջանալու», – ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալու դեպքում Գագիկ Ծառուկյանի կուսակցությանն այսպիսի ապագա է կանխատեսում Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ում հետ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցի շարունակությունը ներկայացնում ենք ստորև:

-Պարոն Կարախանյան, առաջիկա զարգացումներում Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին ի՞նչ կասեք:

-Ռոբերտ Քոչարյանը մինչև վերջին պահը, իմ կարծիքով, չի խառնվելու իրավիճակներին: Այսինքն՝ մանր կամ տակտիկական հարցերում, իսկ սկզբունքորեն վերջում հարցը գնալու է այսպես, եթե «Բարգավաճ»-ի և Հանրապետականի այս խոսակցությունը հստակորեն չեկավ ինչ-որ մի ընդհանուր հայտարարի, ապա Ռոբերտ Քոչարյանի դերը կտրուկ կաճի: Եթե այդ հարցը չլուծվի, Ռոբերտ Քոչարյանը ստիպված կլինի ակտիվ մտնել քաղաքական դաշտ, հայտարարություններ անել և այլն:

Հարցը՝ կա՛մ աջ, կա՛մ ձախ, իմ կարծիքով վերջնականապես կլուծվի հունվարի վերջին` փետրվարի սկզբին: Ռոբերտ Քոչարյանի թեման երկու-երեք տարի Է՝ արծարծվում է. բնական է, նա ունի բիզնես, տնտեսական, քաղաքական խնդիրներ ու շահեր, որոնք պետք Է պահի՝ ձգտելով ստանալ երաշխիքներ: Դրա համար Քոչարյանին անհրաժեշտ Էր, ինչպես ցանկացած այլ երկրում նախագահության ինստիտուտի միջոց անցած ցանկացած այլ մարդու, ունենալ իրեն հավատարիմ մեկ-երկու քաղաքական ուժերը, որպեսզի պահվեն իշխանության մեջ: Բայց հարցը, որ դրվում Է մամուլում, թե նա միանշանակ ուզում Է Ռուսաստանի հովանավորությամբ մտնել քաղաքական դաշտ և այլն, այսօր բոլորի համար պարզ է, որ նման բան չկա:

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս կլուծվի ԲՀԿ-ՀՀԿ սրացումը՝ կգնան միասի՞ն, թե՞ առանձին-առանձին:

-Համենայնդեպս այսօրվա դրությամբ իրավիճակն այսպիսին է. ԲՀԿ-ն ինքը մինչև վերջ, իր բոլոր ռեսուրսներով առևտուր Է անելու: Այսինքն՝ առևտուր է անելու և՛ իշխանական դաշտի, և ընդդիմադիրների հետ: Հարցը միայն Կոնգրեսին չի վերաբերում: Բայց հիմա ԲՀԿ-ի առաջ էլ պրոբլեմ կա. եթե ինքը գնում է դեպի իշխանական դաշտ, այսինքն՝ միասնական ցուցակով մտնում Է խորհրդարան, ապա միանշանակ կորցնում է ոչ միայն կուսակցության շատ անդամների և համախոհների աջակցությունը, այլև Ռուսաստանի օգնությունը, որ նա ունեցել կամ օգտագործել է: Սա հասկանում են բոլորը: Այդ սցենարի դեպքում ԲՀԿ-ն տարրալուծվելու է ՀՀԿ-ի կամ ինչ-որ մի նորացված Հանրապետական կուսակցության և վերջանալու:

Եթե նույնիսկ իրենց բիզնես շահերն ինչ-որ ձևով պահեն, որպես քաղաքական ուժ՝ ինքը վերանալու է: ԲՀԿ-ն շատ լավ հասկանում Է դա, դրա համար պետք Է առավելագույնս ձգի այս իրավիճակը, վերջին մոմենտին նայի, տեսնի՝ ինչ է կատարվում ռեալ քաղաքական ուժերի դասավորվածության առումով: Այնպես որ, հայաստանյան գարունը կսկսվի փետրվարին և կշարունակվի մարտին:

-Տեսականորեն հնարավո՞ր Է, որ ԲՀԿ-ն միանա Կոնգրեսին:

-Միանալու խնդիր չկա, տեսականորեն, բնականորեն և գործնականորեն հնարավոր է, որ բոլոր ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, Կոնգրեսը, լինեն իրար հետ: Ռուսաստանը բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնց հետ կան շփումներ, հստակ ասել Է՝ մենք ձեզնից ուզում ենք հայամետ քաղաքականություն: Այսինքն՝ հայ ազգային պետականության քաղաքականություն: Բայց էսօրվա դրությամբ պուտինյան նոր թիմը, իսկ Պուտինը ընտրվելու Է նախագահ ավելի շատ ձայներով քան «Եդինայա Ռոսիա»-ն, խնդիր Է դնելու, որպեսզի Հայաստանը վարի հայամետ քաղաքականություն:

-Ձեր կարծիքով՝ Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին:

-Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին և բանակցային պրոցեսներին՝ Կոնգրեսից հստակ մի բան Է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն: Հարցը դրված չէ ռուսամետ, այլ՝ հայամետ: Հարցը դրվում է այսպես, մենք ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, որ արևմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արևմտյան ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկը, ասեն. «Մենք ձերն ենք՝ ոտքով գլխով, հոգով սրտով»:

-Պարոն Կարախանյան, հաշվի առնելով այս տրամադրությունները, ըստ Ձեզ, դրանք ինչպե՞ս կանդրադառնան «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա ճաշկերույթ-դրամահավաքի հանգանակության վրա:

֊Ըստ իս, այս անգամ այն կանցնի շատ իներտ: Բոլորս հնարավոր ամեն ինչ անում ենք, օգնում: Բայց մարդիկ չեն տեսնում դրա արդյունքները: Մարդիկ գալիս ասում են՝ «մենք էլի անենք, բայց չենք տեսնում արդյունքը»: Ինքս, օրինակ, շատ բիզնեսմեններ գիտեմ, որոնց անունները չեմ ուզում տալ, որովհետե. այն հայտնի անունները չեն, որ անընդհատ շրջանառության մեջ են. չկան, բայց բոլոր մարդիկ ասում են: Կեսից շատն էլ, կներեք արտահայտությանս համար, քցված են… Հայաստանում տարբեր բիզնեսների մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում