Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Խնդիրը պետք է լուծենք մենք, միայն մենք. Արամ Զ. Սարգսյան

«Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` կառավարությունը իր իսկ երկիրը զրկում է երիտասարդությունից: Եվ այդ առումով խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ` համամարդկային: Այդ խնդիրը պետք է անհապաղ լուծել»: Սա է 2011թ. ամփոփման և Հայաստանի իրավիճակի իրական պատկերը: Անկախ նրանից` այս խոսքերը Շառլ Ազնավուրինն են, թե ոչ, ես համարում եմ իրենը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ինքը աշխարհահռչակ է և հանճարեղ, որ ինքը իմ ամենասիրած երգիչն է, բարերար և քրիստոնյա հայի լավագույն օրինակ, այլ` որ այդքան դիպուկ, այդքան անկեղծ ու կոնկրետ կարող էր ասել միայն նա, ում Աստված իմաստնություն, շնորհ ու ճանաչում է պարգևել:

Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն 2011 թվականն այլ իրողության և պատկերի մեջ ներկայացնել, բայց համոզված եմ, որ համայն հայության մեջ չի գտնվի մեկը, ում մտքով անգամ կանցնի, թե մեծ վարպետի այդ խոսքերը բխում են քաղաքական նպատակահարմարությունից կամ սեփական շահից: Հետևաբար` մեզնից յուրաքանչյուրը` անկախ քաղաքական հայացքներից, իշխանավոր կամ ընդդիմադիր լինելու հանգամանքից, պետք է կանգ առնի ու վերհիշի իր շրջապատը, ներկաներին ու երկրից հեռացածներին, հիշի տասը տարի առաջ իր հարևանությամբ ապրողներին ու մտածի` իսկ ինքը անհապաղ ի՞նչ պիտի անի, որ Վարպետի ասած խնդիրը, որ արդեն քաղաքականից համամարդկային է դարձել, սկսի լուծվել:

Իսկ «Ի՞նչ անել»-ը մեկ լուծում ունի ընդամենը` պայքարել այն ամենի դեմ, ինչի հետևանքով Հայաստանը դառնում է աշխարհի ամենաարագ դատարկվող և ժողովրդագրական անհետաձգելի խնդիրներ ունեցող երկիրը, որտեղ բնակչության 60 տոկոսը, անհուսությունից ելնելով, սեփական իրավունքների համար պայքարելու փոխարեն հնարավորության դեպքում գերադասում է լքել հայրենի տունը: Իսկ այս ամենը հետևանքն է նրա, որ սրանից առաջ կար մեկը, որն իրեն «միակ» էր համարում: Որի իշխանության օրոք տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, որի անմիջական հրահանգներով և միջնորդությամբ չբացահայտվեց: Որը կազմակերպեց 2003թ. խայտառակ ընտրությունները և գիշերով գողացավ հաղթած թեկնածու, հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ, Հայաստանի հերոս, ժողովրդի սիրելի Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանի ձայները, որի հրամանով իրականացվեց 2004թ. ապրիլի 12-ի գիշերային «Կոլցո» օպերացիան, որը իր համակուրսեցուն ոչ պատշաճ բարևելու համար «Պոպլովոկ» սրճարանի զուգարանում մահվան դատապարտեց: Որը Հայաստանը բաժանեց քյոխվայությունների, տնտեսությունը օլիգարխների մեջ` անվանելով դա «կազմակերպված պետություն»: Եվ վերջապես` նա, որը միայն Երևանում Բաղրամյան փողոցում և միայն հոկտեմբերի 27-ից հետո ինքն իրեն «վոյին» անվանեց, որը իրականացրեց և երաշխավորը դարձավ 2008թ. այլանդակ ընտրությունների, որոնք եզրափակեց հատուկ դրությամբ և տասը անմեղ զոհերով` գնդակահարված օրը ցերեկով, Երևանի կենտրոնում: Դժբախտաբար, հիմա էլ կան մարդիկ, ովքեր սարսափ ֆիլմի ռեժիսորի տրամաբանությամբ հասարակությանը ներկայացնում են այս մարդու վերադարձի հնարավորությունը` ունենալով մեկ նպատակ միայն` մարդկանց վախեցնելով հնարավորինս շատ փող աշխատել:

Անցնեմ էսօրվանին, որը, ի տարբերություն նախորդի, երբեք չի հայտարարել, թե ինքը դիտորդ է, որ իրենից ոչինչ կախված չէ, չի հակադրվել այն ժամանակվա իր շեֆի միակ տղամարդ լինելուն, այլ ընդհակառակը` օգնել է նրան իր այդ տեսակետը հիմնավորել: Հետևաբար` կիսում է ամբողջ պատասխանատվության բեռը: Բայց էն ժամանակվա մեղքերը թողենք էն ժամանակներին, ինքն արդեն չորս տարի նախագահ է: Ի՞նչ է արել նախորդից տարբերվելու, ի՞նչ է արել էս փոքրիկ երկրում արդարություն, հույս, բարեկեցություն բերելու, սերմանելու համար: Ի՞նչ է արել իր նախորդի ստեղծած «կազմակերպված պետությունը» հասարակական հարաբերությունները օրենքով և Սահմանադրությամբ կարգավորվող իրական պետություն դարձնելու համար: Հակասությունների մի ամբողջ շարք, որը բացի օրվա խնդիր լուծելուց, այլ տրամաբանությամբ չես բացատրի:

Մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր, ներառյալ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գնով, միևնույն ժամանակ` ազգայնական, դերզորախառն ելույթներ բոլոր հնարավոր ու անհնարին ամբիոններից: Արևմտյան արժեքներին ապավինելու ու եվրոպական ընտանիքին ինտեգրվելուն ուղղված գործընթացներին զուգահեռ 49 տարով ռուսական ռազմաբազաների պայմանագրի երկարացում: Կոռուպցիայի, ամենաթողության, օլիգոպոլիաների դեմ պայքար հայտարարելով՝ նույն օլիգարխների հետ քաղաքական, տնտեսական, մարզական հարթակներում, հեռուստաէկրաններից ջերմ, հավասարը հավասարին հարաբերությունների ցուցադրում և նույն շրջապատի հետ հանգստի մեկնում: Մադրիդի, Ակվիլայի սկզբունքներին դրսում համաձայնություն տալով, ներսում «Ոչ մի թիզ հող թշնամուն» քաղաքականության քարոզչություն ենթակա լրատվամիջոցներով: Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության հրահանգ իջեցնելով` բացահայտումը ձախողած քննիչներին ավելի բարձր պաշտոնի նշանակում: Արդար ընտրություններին այլընտրանք չտեսնելով, քաղաքական, տնտեսական, կրթական, վարչական, օլիգարխիկ, ոստիկանական, դատական, համակարգը հանրապետականացնելով` սեփական իշխանության վերարտադրման ապահովում:

Այս ու նման բազմաթիվ հանգամանքները հանրագումարվելով վերածվում են ներքին ցեղասպանության, և այդ խնդիրներն են, որ մեծ Վարպետը կոչ է անում լուծել անհապաղ: Էս իշխանությունը ոչ անհապաղ, ոչ հետո ոչինչ անելու ցանկություն չունի, որովհետև համարում է, որ նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի: Իսկ նրանք, ովքեր բարձրաձայնում են իրենց մտահոգությունը, ոչ թե երկրի ապագայի մասին են մտածում, այլ ելնում են չարությունից ու շահամոլությունից: Հակառակ դեպքում, օգտվելով երկխոսության հնարավորությունից` արտահերթ ընտրություններ կազմակերպելով, կլուծեին խնդիրը թե՛ երկրի ու պետության, թե՛ իրենց անհետաձգելի կարևորության համար ու այսօր Հայաստանին տրվող գնահատականներն այլ բովանդակություն կունենային: Հետևաբար, խնդիրը պետք է լուծենք մենք, միայն մենք, ու առաջինը, որ պիտի անենք, սեփական ուժերին հավատալն է և հույսներս մեզ վրա դնելը, մենք ունենք համապատասխան ներուժ և հնարավորություն, չէ՞ որ նման մտքեր արտահայտվել են էս փոքրիկ երկրում ապրողների մեծամասնության խոհանոցներում: Հետևաբար մենք խնդիր ունենք առաջիկայում մեր անհատականությունը միասնականության մեջ դրսևորելով, հասարակական, քաղաքական, սահմանադրական առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով` մեր մեծամասնությունն ի ցույց դնել: Մենք խնդիր ունենք մինչև ընտրություններ վերարտադրության փակ շրջանը կասեցնելու, իսկ ընտրություններում արդեն այս հրաշք երկրի ու ժողովրդի պետականության հաղթանակը ամրագրելու:

Կամք, համառություն, մի քանի օր հանրահավաքներին հաստատուն ներկայություն, ու այս ամենը չի կարող իրականություն չդառնալ` այս կարգախոսով է սկսվելու 2012-ը: Իսկ թե ինչպես կավարտվի, կորոշի ժամանակը, որ ոչ միայն մերն է, այլև մեր զավակներինը:

Բարին ընդ ձեզ:

Արամ Սարգսյան
Հանրապետություն կուսակցության նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում