Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է Շիրակի մարզում հակակարկտային համակարգ ստեղծելու հայեցակարգին հավանություն տալու հարցը: Ինչպես հանրապետության այլ մարզերում, այնպես էլ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը կարկտահարությունից նախատեսվում է կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կենտրոնացված կարգով կառավարվող մեթոդով ու տեխնոլոգիայով` հեղուկացված գազով գործող հեռակառավարվող ռադիոմոդեմային գազագեներատորային համակարգերի և ռեագենտային գեներատորների հետ համատեղ, որը հնարավոր է արդյունավետ իրականացնել միայն հակակարկտային ռադիոլոկացիոն կայանի առկայության դեպքում: Հայեցակարգը նախատեսվում է իրականացնել 2012-2015 թթ. ընթացքում: