ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ելույթ ունենալով Լեզվի և Հանրակրթության մասին օրենքների փոփոխությունների վերաբերյալ, այսօր ուշագրավ խորհուրդ տվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` ուսումնասիրել պարտիզանական պատերազմների պատմությունը: Նրա խոսքերով, որպես կանոն, միշտ հաղթել են սակավաթիվ պարտիզանական ջոկատները: Զարուհի Փոստանջյանը օրինակներ բերեց նաև հայ ազատագրական պայքարի պատմությունից, երբ Անդրանիկի սակավաթիվ բանակը հաղթում էր թուրքական կանոնավոր բանակին:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը հիշել էր այս պատմությունները, քանի որ ԿԳ նախարարը հայտարարել էր, թե ներկայացված օրենքի նախագծին դեմ է ընդամենը 16 մարդ: