Youtube կայքում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են Հյուսիսային Կորեայի քաղաքացիները սգում իրենց առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը:
Տեսագրությունը, որը նախապես ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներից մեկով, նպատակ ունի ցույց տալ, թե ինչ հոգեկան ծանր վիճակում են երկրի քաղաքացիները:
Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի կառավարության խստությունը` պարզ չէ, թե արդյոք տեսագրությունը որքանով է համապատասխանում իրականությանը:











































