Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրանում է Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման 19-ամյակը:
1991 թ. դեկտեմբերի 8-ին բելառուսական «Բելովեժսկայա պուշչա» արգելոցում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի խորհրդային հանրապետությունների ղեկավարներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Սանիսլավ Շուշկևիչը, ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու և ԽՍՀՄ փլուզման մասին համաձայնագրեր:
Դեկտեմբերի 21-ին Ալմա Աթիում 11 անկախ պետություններ ստորագրեցին արձանագրություն, որով Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան դարձան այդ կազմակերպության անդամներ: 1993 թ. այդ կազմակերպությանը միացավ նաև Վրաստանը:
Այս պահին համագործակցությունն ունի 11 անդամ, քանի որ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը լքեց կազմակերպությունը: