Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար:
Հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը համատեղությամբ նշանակվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր: