Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Գյումրի. Չորս որբ երեխաներ առանց բնակարանի (տեսանյութ)

Գյումրու հին թաղամասերից մեկի կիսանկուղային, կոմունալ հարմարություններից և անգամ ջրից զուրկ տանը մի կերպ պատսպարված են երկկողմանի ծնողազուրկ չորս երեխաներ:

Այդ տունը նրանց սեփականությունը չի համարվում և նրանք ընդամենը ժամանակավորապես հաշվառված են, իհարկե եթե երկու փոքրիկ ու խոնավ սենյակներով կիսախարխուլը, որից մեկն առանց պատուհանի, կարելի է տուն համարել:

Ինչպես «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից հայտնում են «Առաջին լրատվական»-ին, Հովսեփյանների ընտանիքի ամբողջ հոգսն ընկած է մեծ տղայի` 22-ամյա Նորայրի վրա:

2011թ. փետրվարին անկողնային երկրարատև հիվանդությամբ տառապող ընտանիքի հորը հիվանդանոցում խնամելիս հանկարծամահ է լինում երեխաների մայրը, երեք օր անց մահանում է նաև հայրը:

Նորայրը, իրենց ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով, ստիպված կիսատ թողնելով ուսումը, վերադառնում է Գյումրի և ներկայումս խնամում է իր անչափահաս եղբայրներին և քրոջը:

Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող թոշակի բարձր լինելու պատճառաբանությամբ, արդեն 6-րդ ամիսն է այս ընտանիքը զրկված է սոցիալական նպաստից: Ինչպես նմանատիպ սոցիալապես ծանր պայմաններում հայտնված շատ այլ ընտանիքեր, այս ընտանիքը ևս որևէ օգնություն և աջակցություն չի ստանում:

Ցավոք, Գյումրիում ներկայումս այնքան էլ հաճախ չենք հանդիպում «Գյումրվա թասիբ» ասված երևույթին, սակայն երբ ծանոթացանք այս ընտանիքի պատմությանը, մի կողմից ցավ ապրեցինք, որ նման սարսափելի պայմաններում են ապրում չորս որբ երեխաները, մյուս կողմից հպարտություն, որ այս երեխաների մեջ «Գյումրվա թասիբ» ասվածն ավելի էր նկատելի, քան շատ ու շատ մեծահարուստ գյումրեցիների:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում