Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Ոչինչների տեղափոխությունից գումարը չի փոխվում

Ի՞նչ առավելություններ ուներ Տիգրան Դավթյանը Ներսես Երիցյանի նկատմամբ, որ կարողացավ մնալ նախարար: Իր մասնագիտական պատրաստվածությամբ ու նախաձեռնողականությամբ Դավթյանը ակնհայտորեն էապես զիջում է Երիցյանին: Ավելին, ոլորտի որոշ մասնագետներ փաստում են, որ Դավթյանը, ըստ էության, անկախ Հայաստանի ամենաանհաջող ֆինանսների նախարարն էր: Այս փաստը ցայտուն արտահայտվել է նաև թվերով: Վերջին երեք տարում Հայաստանի բյուջեի իրական եկամուտները նվազել են ավելի քան 13%-ով, իսկ խոշոր հարկատուները գնալով պակասեցրել են բյուջե վճարվող հարկերը` մյուսների համեմատ (սա երևում է ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 343 խոշոր հարկատուների մոնիտորինգի տվյալներից): Իհարկե, ընդհանուր առմամբ, ձախողվել է ողջ կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որի մեջ մտնում են ինչպես Դավթյանը, այնպես էլ Երիցյանը: ՀՆԱ-ի չափազանց մեծ անկում և չափազանց ցածր աճ (այս տարի)` աշխարհի միջինի ու մեր հարևանների համեմատությամբ, գների աննախադեպ բարձր աճ վերջին 13 տարիների համեմատ, աղքատության կտրուկ աճ (առաջին անգամ վերջին ավելի քան 10 տարում), իրական միջին աշխատավարձի նվազում (դարձյալ առաջին անգամ վերջին ավելի քան 10 տարում) և այլն: Ու այս ամենը այն դեպքում, երբ 2 տարում 2 մլրդ դոլարով ավելացավ արտաքին պետական պարտքը: Սակայն, սրանով հանդերձ, անհնար է չտարբերակել այսպես կոչված «կատարող» նախարարներին քիչ թե շատ նախաձեռնող նախարարից: Երիցյանն ակնհայտորեն միակ նախաձեռնողն էր, թեկուզ և այդ նախաձեռնությունները հիմնականում «Նյու Վասյուկի» էին հիշեցնում (Գյումրին տեխնոքաղաք, Ջերմուկը` զբոսաշրջության, իսկ Դիլիջանը` ֆինանսական կենտրոն և այլն): Դավթյանը, ընդհակառակը, երբեք ոչ մի նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Դա, փաստորեն, ավելի գերադասելի է, քանի որ ավելի քիչ պատասխանատվություն ես ստանձնում, և ձախողումն էլ ավելի քիչ նշանակություն է ունենում, քան եթե որևէ բան նախաձեռնես ու համարձակ որոշումներ կայացնես: Երիցյանը մեկ այլ առավելություն էլ ունի Դավթյանի նկատմամբ: Դավթյանը «սովետական» կադր է, քանի որ տնտեսագիտության վերաբերյալ նրա ողջ գիտելիքները ձևավորվել են հիմնականում սովետական տարիներին: 1978-1981 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981-1984 թթ.` նույն մասնագիտացմամբ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Այսքանով էլ սահմանափակվել է նրա կրթությունը, ինչը նշանակում է, որ նա ժամանակակից մակրոտնտեսագիտության վերաբերյալ իր գիտելիքների խորությամբ զիջում է Երիցյանին: Վերջինս նույն ինստիտուտում սովորել է 1988-93թթ.` ստանալով մակրոտնտեսագետի որակավորում: Սրանք այն տարիներն էին, երբ բուհերում արդեն մարքսիստական տնտեսագիտությունը հետին պլան մղվեց ու հանվեց ուսումնական ծրագրերից: Երիցյանը սովորել է նաև ասպիրանտուրայում, իսկ 1999 թ. դարձել գիտությունների թեկնածու: Սակայն նրա կրթության գլխավոր առավելությունն այն է, որ 1994-2003 թթ. միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրների համապատասխան կառույցների կողմից կազմակերպված մասնագիտական ուսուցում է անցել տարբեր թեմաներով: Իսկ Դավթյանը մեկ ուրիշ շատ կարևոր «առավելություն» ունի Երիցյանի նկատմամբ: Նրա հայրը` Մավր Դավթյանը, բավականին լուրջ պաշտոններ է զբաղեցրել կոմունիստական վարչակազմում, եղել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագիրը: Չի բացառվում, որ նաև այս հանգամանքն է օգնել սովետական մտածողությամբ ու արժեքային համակարգով առաջնորդվող իշխանական վերնախավին նախընտրությունը տալ Դավթյանին, Երիցյանի փոխարեն:
Ինչ վերաբերում է ֆինանսների նոր նախարարին` Վաչե Գաբրիելյանին, ապա տնտեսագիտական կրթության խորությամբ վերջինս քիչ է զիջում Երիցյանին և ակնհայտորեն մի գլուխ բարձր է Դավթյանից: ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում 1992 թ. ասպիրանտուրան ավարտելուց հետո նա 6 տարի սովորել է ԱՄՆ-ում` Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում` նախ մագիստրատուրայում, ապա դոկտորանտուրայում: 1998-ին նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-ին` ԿԲ խորհրդի անդամ, իսկ 2008-ին` ԿԲ նախագահի տեղակալ: Ի դեպ, Երիցյանը ևս ԿԲ-ում աշխատանքի երկար տարիների փորձ ունի: Ընդամենը 23 տարեկանում` 1994-ին, դարձել է ԿԲ նախագահի օգնական, 1995-96 թթ. եղել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ, 1996-2001 թթ.` ԿԲ խորհրդի անդամ, 2003-2007 թթ.` ԿԲ նախագահի խորհրդական: Իսկ Հայաստանում, պետք է խոստովանել, որ լուրջ տնտեսագետ կայացնող քիչ թե շատ հաջողված միակ կառույցը ԿԲ-ն է:
Ինչևէ, վերադառնալով Գաբրիելյանին` պետք է նշել, որ նրա հետ միասին տնտեսագիտություն սովորելու համար 90-ականների սկզբին արտասահման ուղարկվեցին թվով մոտ 100 երիտասարդներ, որոնցից միայն Գաբրիելյանը վերադարձավ Հայաստան, իսկ մյուսները այժմ հիմնականում բավականին բարձր ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ԱՄՆ-ում ու միջազգային ֆինանսական կազմակերպություններում: Այս տեսակետից տպավորություն է ստեղծվում, որ Գաբրիելյանը մի տեսակ «չհաջողված» կադր է, հակառակ դեպքում չէր վերադառնա Հայաստան: Մյուս կողմից էլ` Գաբրիելյանը Դավթյանի նման լուռ կատարող է: Նա աչքի է ընկել միայն մեկ անգամ` 2008 թ., երբ հայտարարեց ՀՀ-ից կապիտալի արտահոսքի վերաբերյալ տվյալներ: Դրանից անմիջապես հետո դարձավ ԿԲ փոխնախագահ, իսկ կապիտալի արտահոսքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ այդպես էլ մինչ այժմ չեն հրապարակվում: Ամեն դեպքում, ինչպիսի փոփոխություններ էլ որ լինեն տնտեսական իշխանությունների թիմում, միևնույն է, կառավարության համատեղ աշխատանքի որակը չի կարող փոխվել: Առանձին վերցրած լավ պատրաստված մասնագետները պարզապես ծաղրի առարկա են դառնում ու կատարելապես ձախողվում սովետական արժեքային համակարգը կրող կոռումպացված իշխանական բուրգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում