«Առաջին լրատվական»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ևս մեկ զինվորի մահվան դեպք է գրանցվել: Տուժողը Երևանի բնակիչ Մհեր Հակոբյանն է: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Ըստ նախնական տեղեկությունների` Մհերը մահացել է արյան զեղումից, սակայն լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մինչ զորակոչվելը նրա մոտ առողջական որևէ խնդիր չի արձանագրվել: