Twitter-ում Շվեդիայի պաշտոնական էջը հանձնվել է երկրի քաղաքացիներին, որոնք միմյանց կփոխարինեն այն ղեկավարողի դերում: Ակցիան սկսվել է դեկտեմբերի 10-ին, սակայն ԶԼՄ-ները դրա մասին իմացել են միայն այժմ:
Նախագծի կայքում նշվում է, որ յուրաքանչյուր մարդ մատչում կստանա կայքին մեկ շաբաթով: Ակցիայի հեղինակները՝ Շվեդիայի համալսարանը և VisitSweden զբոսաշրջային գործակալությունը, կարծում են, որ այդպիսով հնարավոր կլինի երկիրը ներկայացնել իր բոլոր կողմերով: Նրանք ենթադրում են, որ մատչում ստանալով հաշվին՝ մարդիկ կարող են ընթերցողին հետաքրքիր փաստեր կամ իրադարձություններ պատմել Շվեդիայի մասին, հետաքրքիր վայրեր խորհուրդ տալ: Առաջինը էջը կառավարել է Ջեք Վերները, որը հրապարակել է հիմնականում անձնական բնույթի հաղորդագրություններ, երբեմն՝ ոչ այնքան կոռեկտ:
Դեկտեմբերի 19-ին հաշվի ծածակագիրը ստացել է ծնունդով բոսնիացի Հասան Ռամիկը: Նրա խոսքերով՝ ինքն ապրում է Ստոկհոլմի արվարձաններում, որտեղ «ավելի շատ սև դեմքեր է տեսնում, քան սպիտակ»: Ուստի նա որոշել է հիմնականում պատմել Շվեդիայի «գունավոր» կողմի մասին:
Նյութը գրելու պահին կայքում գրառում կատարելու համար հերթագրված է եղել 12 հազար օգտատեր: Հրապարակումները հիմնականում կատարվում են անգլերենով:











































