Վերջին մի քանի օրերին միջազգային շուկաներում նավթի գները աճ են արձանագրում: IСE Futures Europe էլեկտրոնային առևտրային բորսայում երեկ Brent մակնիշի նավթը վաճառվել է 92,74 դոլար/բարել: Նախորդ օրվա համեմատ այս մակնիշի գինն աճել է 1,07 դոլարով:
Նյու Յորքի NYMEX առևտրային բորսայում հյուսիսամերիկյան WTI (Light Sweet) մալնիշի նավթի գինն աճել է 0,79 դոլարով` կազմելով 88,81 դոլար/բարել:
Նավթի գների աճին նպաստել են համաշխարհային տնտեսության առանցքային խաղացողների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ավելի լավ ցուցանիշներ են արձանագրել, քան կանխատեսվում էր: