Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ փոփոխություն չկա. Economist

Անցած մեկ տարում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որևէ փոփոխություն չի արձանագրվել:

Համենայնդեպս, այդ են պնդում բրիտանական Economist հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետները։

Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը», հանդեսն անցած շաբաթվա վերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։

Այս երկրներում, ըստ Economist պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաև լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգը անկախ չէ:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։

Ըստ այդմ, այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին:

10-բալանոց համակարգով, մասնավորապես, կրկին միջինից ցածր` 3 ու մի փոքր ավելի միավոր են ստացել Հայաստանի կառավարման արդյունավետությունն ու քաղաքական մշակույթը, ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների ոլորտը՝ գրեթե 6 միավոր։

Ի տարբերություն Հայաստանի, որն այս տարի որեւէ տեղաշարժ չի արձանագրել, ԱՊՀ-ի մի շարք պետություններում, այդ թվում` Ռուսաստանում ու Ադրբեջանում, հետընթաց է նկատվել։

Ռուսաստանը, որը անցած տարի դասվել էր Հայաստանի հետ նույն` հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում, այժմ հայտնվել է ավտորիտարների կողքին, Ադրբեջանում հետընթաց է ապրել մամուլի ազատությունը։

Ընդհանուր առմամբ, 2011թ. Economist-ը բնութագրել է որպես «աննախադեպ փոթորկումների տարի»` արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների պատճառով, և փաստել, որ այդ ալիքը կարող է տարածվել նաև աշխարհի մյուս հատվածներում։

Դրանք, ըստ վերլուծաբանների, կարող են նպաստել մի քանի գործոններ, այդ թվում` ընտրությունների կեղծումը, շարունակական բնույթ կրող կոռուպցիան, ինչպես նաեւ ավտորիտար վարչակազմի կողմից իր իշխանությունը երկարաձգելու կամ ժառանգորդին փոխանցելու փորձը։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում ԱՊՀ-ի ավտորիտար վարչակազմ ունեցող երկրներում քաղաքական ազատությունների ավելի մեծ ծարավ կա, և որ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները դեռ կարող են իրենց ազդեցությունն ունենալ այս տարածաշրջանի վրա»,- փաստում է Economist-ի վերջին զեկույցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում