Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

«Տղաների քանակը կարգավորում է բնությունը»

Հայաստանում կանանց մոտ 0,8%-ը վերջին հինգ տարիներին կատարել է հղիության արհեստական ընդհատում` պայմանավորված ապագա երեխայի սեռով: Ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը` նման տեսակետ հայտնեց վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը:

Զեկույցը պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում`ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ զեկույցը մի քանի տարիների աշխատանքի արդյունք է: «Նկատեցինք, որ տղաների ծնունդը աղջիկների համեմատ շատ ավելի մեծ թիվ է կազմում, այդ պատճառով խնդրին սկսեցինք մեծ ուշադրություն հատկացնել: Այս հանգամանքը հետագայում մեծ ազդեցություն կունենա ժողովրդագրական տվյալների վրա և հղի է բացասական հետևանքներով, ի վերջո` խախտվում է մարդու ապրելու իրավունքը»,- հավելեց Գ. Հայրապետյանը:

Անդրադառնալով զեկույցում ներկայացված ցուցանիշներին` Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիրը ուսումնասիրվում է շատ երկրներում: Ըստ նրա` վերջին տարիներին և մայրերի, և երեխաների մահացության դեպքերը պակասել են:

«Ամեն 100 000-ից ընդամենը երեք մայրական մահացության դեպք է գրանցվել: Զեկույցի շրջանակում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ անցկացվել են հարցումներ: Ըստ այդ հարցումների` սեռի որոշման համար դիմել է 420 կին, շուրջ 95%-ը շարունակել է հղիությունը»,- մանրամասնեց գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը` հավելելով, որ միայն 5,5 %-ն է դիմել արհեստական ընդհատման:

Նա նաև տեղեկացրեց, որ 1000-ից 8 կին է սեռի պատճառով ընդհատել հղիությունը: Հիվանդանոցներում նույնպես կատարվել են հարցումներ, ըստ որոնց` 368 կանանցից 4,6%-ն է սեռի պատճառով հրաժարվել հղիությունից: Ռ. Աբրահամյանի խոսքով` գյուղերում տղա երեխա ունենալու ցանկությունն ավելի մեծ է, քան քաղաքներում:

«Տղաների քանակը թեև ավելին է, բայց բնությունն ի վերջո դա կարգավորում է: Մի շարք պատճառներով տարիների ընթացքում տղաների և աղջիկների քանակը հավասարվում է»,- ամփոփեց Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում