Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Զավարյան փողոցից բերման են ենթարկել 27 և 28 տարեկան երկու երիտասարդների:
Նրանցից մեկի մոտ գտնվող ծխախոտատուփում հայտնաբերվել է 1.9 գրամ դեղնականաչավուն զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: