Դեկտեմբերի 18-ին` ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Ավազան ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է ճանապարհով ընթացող, ցախով բեռնված ավանակի սայլակին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ սայլակի վրա նստած 48-ամյա Աշոտ Աղասարյանը վայր է ընկել և բախվել ավտոմեքենայի դիմապակուն, այնուհետև ընկել ճանապարհին ու տեղում մահացել:
Վարորդը ներկայացել է բաժին: