Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր բնույթ են կրում

Ըստ երևույթին, Դիլիջանի անտառների հրդեհումները միտումնավոր բնույթ են կրում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար ահազանգեր են ստացվել Դիլիջանի անտառներում մեծածավալ հրդեհների մասին:
Մի քանի շաբաթ առաջ՝ նոյեմբերի 28-ին, Հաղարծին այցելած երիտասարդները պատմում են, որ մութն ընկնելու պահին հրդեհներ են նկատել և ահազանգել են 101 հրշեջ ծառայությանը:
Տեղի պատասխանատուներից պարոն Մինասյանը րոպեներ անց զանգահարել է և խոստացել, որ իրենք կզբաղվեն այդ հարցով, և Դիլիջանի անտառտնտեսության պետը կտեղեկացնի իրավիճակի մասին:
Վերջինս քիչ անց զանգահարել է երիտասարդներին և սկսել հայհոյանքներ տեղալ նրանց գլխին՝ ասելով, որ հիմա կգա Դիլիջանի հրապարակ և ցույց կտա նրանց:
Հասնելով այնտեղ՝ նա մտածել է, թե ահազանգողներն արդեն մեկնել են Երևան, և, Դիլիջանի կենտրոնական կանգառում սպասողների վկայությամբ, հարբած զանգահարել է իր ղեկավարությանն ու զեկուցել, թե հենց հիմա ինքը գտնվում է անտառում, առանձնապես բան չկա, տերևներն են այրվում, և ինքը այժմ հանգցնում է հրդեհը: Մեկ ժամ անց Իջևանից Դիլիջան մեկնող երթուղայինի ուղևորները պատմել են, որ անտառները Հաղարծինի ուղղությամբ դեռ այրվում էին:
Դիլիջանցիների վկայությամբ, գրեթե ամեն օր անտառներն այրվում են: Վերջերս Լոռու մարզի դատախազը այցելել էր Լոռու այրվող անտառներ և քննարկել միտումնավոր կերպով, ծառահատումների քողարկման նպատակով հրդեհումների վարկածը:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՆՏԱՌԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՅՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ, ԻՍԿ ՀԱՐԲԱԾ ՊԵՏԻ ՀԵՉ ՎԵՋԸ ՉԷ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում