Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում աստղաբաշխական գումարներ ծախսել թիմի կազմը գերաստղերով ուժեղացնելու համար: «Ես երբեք «Արսենալ»-ի համար գերաստղեր չեմ գնի: Նայեք այն ակումբներին, որոնք տրանսֆերների վրա 100-150 մլն ֆունտ են ծախսում, եթե մենք նման կերպ վարվենք, շատ շուտով կսնանկանանք: Մենք ծախսում ենք այնքան, որքան կարող ենք մեզ թույլ տալ, և ինձ համար տարօրինակ է այդ հարցում մյուսների գործելաոճը»: