Ամենամեծ կորուստը այս կառավարության գոյությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը`խոսելով 2011 թվականի ընթացքում Հայաստանում գրանցված ձեռքբերումների և կորուստների շուրջ:
Բ. Եսայանի համոզմամբ, եթե չլիներ ներկայիս կառավարությունը, ձեռքբերումները շատ կլինեին: «Կորուստներն այնքան շատ են, որ նույնիսկ կոնկրետ նշել դժվարանում եմ, ամենամեծ կորուստը այս կառավարության գոյությունն է մեր երկրում»,- մեկնաբանեց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Անդրադառնալով ձեռքբերումներին` նա միայն մեկը կարողացավ մտաբերել: «Միակ ձեռքբերումը ֆուտբոլի ազգային հավաքականի փայլուն խաղերն էին և ժողովրդի հոգեկան վերելքը»,- ամփոփեց Բագրատ Եսայանը: