Չեխ դրամատուրգ և նախագահ Վացլավ Հավելը, ով թատրոնը բերեց քաղաքականություն` Չեխիայում խաղաղ հեղափոխություն անելու նպատակով, մահացել է այսօր՝ 75 տարեկան հասակում:
Նրա օգնական Սաբինա Տանկեցովան ասել է, որ Հավելը մահացել է այսօր առավոտյան՝ Չեխիայի Հանրապետության հյուսիսում գտնվող իր առանձնատանը:
Reuters-ը գրում է, որ Հավելն իր երկրի ժողովրդավար ճանապարհով ընտրված առաջին նախագահն էր:









































