Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

ԼՂՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել «ամենաիշխանամետ» երգչախմբում

ԼՂՀ Վերահսկիչ պալատը այս տարի ստուգումներ է անցկացրել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններում, որոնց արդյունքում հետաքրքիր խախտումներ են արձանագրվել: Մասնավորապես,Վերահսկիչը խախտումներ է արձանագրել Ղարաբաղի ամենաիշխանամետ և իշխանությունների կողմից ամենաշատ պատվերներն ու սուբսիդիաները ստացող երգչախմբում` «Մռակած»-ում: Ըստ ԼՂՀ Վերահսկիչ պալատի հրապարակած արդյունքների՝ խախտումները բազմաբնույթ են։ Մասնավորապես՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Մռակած» կամերային երգչախմբի միջև 2009 թվականի համար կնքվել է պետական աջակցության հատկացման պայմանագիր: 2008 թվականին տրամադրվել է սուբսիդիա, սակայն բացակայում է սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը: Վերահսկիչը պարզել է, որ 2008-ին ամենամյա արձակուրդային վճարների և անաշխատունակության նպաստների վճարումները կատարվել են ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտմամբ: Պարզվել է, որ հյուրախաղերի անցկացման ընթացքում կազմակերպության աշխատակից չհամարվող 3 ֆիզիկական անձանց, առանց իրավական հիմքի` պայմանագրային հարաբերությունների, վճարվել է օրապահիկի և խրախուսման գումար: Պարզվել է, որ 2008-ին պետական մարմիններին ներկայացված հաշվետվությունները, ինչպես նաև կրեդիտորական և դեբիտորական պարտքերը արժանահավատ չեն: Վերահսկիչի ներկայացրած տվյալներով, 2008-2009 թվականներին հաստատված հաստիքացուցակներով երգչախմբում նախատեսվել են բարձր կարգի և առաջին կարգի երգիչների հաստիքներ` համապատասխան վարձատրությամբ: Չնայած հաստիքացուցակով նախատեսվել է երգիչների երկու տեսակի կարգ` կնքված աշխատանքային պայմանագրերում որպես պաշտոն նշվել է պարզապես երգիչ (երգչուհի), առանց որևէ կարգի` խախտելով ԼՂՀ աշխատանքային օրենսգիրքը: Երգիչների բարձր և առաջին կարգերը որոշվել են տնօրենի հրամաններով: Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակաշրջանում տնօրենի հրամանների հիման վրա բարձր կարգի երգիչները դարձել են առաջին կարգի երգիչներ և հակառակը` առանց վերջիններիս նախնական գրավոր համաձայնության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում