MIGnews.com կայքը, վկայակոչելով թուրքական Huryet թերթին, հաղորդում է, որ Սիրիայի տարածքում թուրքական ավտոմեքենաները ենթարկվել են հարձակման:
Երկու թուրք վարորդներ Սիրիայով ուղևորվել են Սաուդյան Արաբիա: Իդլիբ քաղաքի շրջանում նրանց վրա կրակ են բացել զինված անձինք:
Վարորդներից մեկը վիրավոր է, նրա մեքենային 17 փամփուշտ է դիպել: Երկու վարորդն էլ միանգամից շրջվել և խուճապահար վերադարձել են Թուրքիա:
Թուրք–սիրիական սահմանին հավաքվել են ավելի քան 1000 թուրքական բեռնատարներ, որոնց սիրիացիները տարբեր պատճառներով թույլ չեն տալիս իրենց տարածք:











































