Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Ծառուկյանին չի բավարարում իր «քաշը»

Ակներև է, որ այս օրերին, անկախ մինչև 2012թ. հունվարի 20-ը հայտարարված թայմ աութից, Գագիկ Ծառուկյանը գտնվում է հսկայական ճնշման տակ: Ընդ որում, դա համակողմանի ճնշում է: Նրան ճնշում է իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը պահանջում է ենթարկվել իրեն, կատարել իր ցուցումները և մոռանալ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ ունեցած դիրքը:

Քոչարյանը մյուս կողմից է ճնշում Ծառուկյանին: Քոչարյանը չի ցանկանում, որ նա ենթարկվի Սերժ Սարգսյանին՝ Ծառուկյանի կողմից այդ քայլը համարելով որպես մարդկային դավաճանություն իր հանդեպ: Ծառուկյանին ճնշում է նաև իր տնտեսա-քաղաքական դիրքը, երբ մի կողմից՝ չի ցանկանում լիովին նույնանալ Սերժ Սարգսյանի վարչակարգի հետ և կորցնել հասարակական քիչ թե շատ որոշակի շրջանակների մոտ վայելած հեղինակությունը, մյուս կողմից էլ՝ չի կարող լրջորեն ընդդիմանալ Սերժ Սարգսյանին, քանի որ վախենում է հայտնվել բիզնեսները կորցնելու վտանգի առաջ:

Ինչ խոսք, այդ ամենը մեծ հաշվով հարաբերական է, և դժվար է չափել, թե որտեղից եկող ճնշումն ինչ ուժ ունի: Դժվար է ասել նաև, թե հատկապես որ ուղղությունն է ամենից շատ ճնշում Ծառուկյանին: Բայց նա իսկապես կարող է մարդկայնորեն հոգնել, ուղղակի չդիմանալ այդ ծանրությանը և պարզապես որոշել հեռանալ քաղաքականությունից, որում գուցե ներքաշվեց՝ ընդամենը զոհ գնալով Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին:

Այդ իմաստով Ծառուկյանը գուցե կգտնի մի անձնավորություն, որին կփոխանցի կուսակցության նախագահի պաշտոնն ու կամաց-կամաց կհեռանա քաղաքականությունից: Այդ առումով ուշագրավ է, որ ԲՀԿ այս տարեսկզբին կայացած համագումարի իր ելույթը, որտեղ Ծառուկյանը խոսում էր նաև սերնդափոխության անհրաժեշտության մասին: Ընդ որում, չի բացառվում, որ Ծառուկյանը կհեռանա խորհրդարանի ընտրությունից հետո: Նա գուցե ենթադրում է, որ այդուհանդերձ չի կարողանալու մինչև վերջ դիմադրել իշխանության ճնշմանը:

Գուցե դրա համար էր Ծառուկյանը խոսում այն մասին, որ եթե չկարողանա կատարել կուսակցական իր պարտականությունները, կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից: Չի բացառվում, որ պարտություն կանխազգալով խորհրդարանի ընտրություններում, կանխազգալով, որ ԲՀԿ-ին իշխանությունը թույլ չի տա հավաքել ավելին, քան այժմ ունի, Ծառուկյանը հող է նախապատրաստում իր հեռանալու համար: Նա կարող է ասել, որ չկատարեց 50+1 ապահովելու համար բավարար աշխատանք, և համարում է, որ ինքն այլևս պետք է հեռանա ու տեղը զիջի երիտասարդ և հեռանկարային մի որևէ առաջնորդի, որն էլ արդեն կսատարի Սերժ Սարգսյանին նախագահի ընտրության համար:

Այս ամենն, իհարկե, ենթադրություն է, սակայն պետք չէ մարդկային գործոնը մի կողմ դնել ու չդիտարկել, որ ԲՀԿ ներկայիս առաջնորդը կարող է պարզապես հոգնել, չդիմանալ քաղաքական լարվածությանը, չկողմնորոշվել բարդ ինտրիգային գործընթացներում և լավագույն միջոցը համարել ուղղակի դրանցից հնարավորինս հեռու, չեզոք լինելն ու ընդամենը կորուստներից հնարավորինս խուսափելը:

Իհարկե, այստեղ էլ Ծառուկյանը միարժեք ազատ չէ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք իշխանությանը ինչքանով կբավարարեն հեռանալու նրա պայմանները: Չէ՞ որ իշխանությունը, զգալով իր ուժը, կարող է որևէ ուշադրություն չդարձնել, որևէ նշանակություն չտալ այն բանին, թե ինչ է անում Ծառուկյանը` մնում է, գնում, է ընդդիմություն է դառնում, թե ինչ:

Նրան պարզապես կշարունակեն հետևողականորեն նեղել, և նրա ռեսուրսները վերաբաշխել յուրային օլիգարխների միջև: Այդ դեպքում Ծառուկյանն անկասկած չի հեռանա, եթե տեսնի, որ հեռանալը չի ազատում իշխանության գրոհներից, և միակ տարբերակը մնալ ու գոնե հնարավորինս դրանց դեմ պայքարելն է:

Մյուս տարբերակը, կարող է լինել Սերժ Սարգսյանին ուղղած նախազգուշացումը: Ի վերջո, ԲՀԿ ստեղծման օրից ի վեր այդ կուսակցությունը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Հետևաբար, Ծառուկյանի քայլերն էլ դիտվում են քոչարյանական ծրագրային տրամաբանության շրջանակում:

Հիմա՝ կա՞ այդ բանը, թե՞ չափազանցություն է՝ այդուհանդերձ չի բացառվում, որ Ծառուկյանն այս անգամ վերջին համագումարում իր ելույթով փորձում էր Քոչարյանի անունն օգտագործել իրեն Սերժ Սարգսյանից պաշտպանելու համար և, հրապարակավ հայտարարելով կուսակցապետի պաշտոնը մեկ ուրիշին թողնելու հնարավորության մասին, նա գուցե փորձում է Սերժ Սարգսյանին մտածել տալ, որ եթե շարունակեն Գագիկ Ծառուկյանին ճնշելու գիծը, ապա ինքը կարող է կուսակցությունը թողնել կամ հանձնել Քոչարյանին:

Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանի գործն էապես կբարդանա: Այստեղ, իհարկե, Ծառուկյանի քայլում կարող է, այսպես ասած, բլեֆի մեծ չափաբաժին լինել, այն իմաստով, թե՝ իսկ արդյոք Քոչարյանն ինքը կունենա՞ այդպիսի ցանկություն: Դատելով Քոչարյանի այն պահվածքից, որ նա ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել իր քաղաքական ազդեցության մասին, նա գուցե թե դեմ չի լինի գլխավորել ԲՀԿ-ն:

Այստեղ թերևս կա նաև երրորդ տարբերակը, երբ Ծառուկյանը Քոչարյանին առաջարկում է այն գործիքը, որով նա կարող է պայքարել իր ազդեցության վերականգման կամ պահպանման համար:

Բանն այն է, որ, չունենալով որևէ կառույց, չունենալով դե յուրե որևէ կարգավիճակ, Քոչարյանը ուղղակի դատապարտված է Սերժ Սարգսյանի դեմ իշխանության համար մղվող պայքարում: Հետևաբար, եթե նա ունի այդ պայքարում իսկապես շահելու ցանկություն, ապա կարծես թե չունի քաղաքական որևէ ֆորմատի մեջ մտնելուն այլընտրանք:

Ծառուկյանը, գուցե հենց գիտակցելով այդ իրողությունը, փորձում է Քոչարյանին ներգրավել խաղի մեջ և այդպիսով թե՛ ժամանակ շահել, թե՛ որոշակիորեն էլ ավելի ծանրացնել սեփական կշիռը ներիշխանական խաղում, ինչը նշանակում է, որ նա, թերևս, սկսել է ներկայիս կշիռն անբավարար համարել Սերժ Սարգսյանի ճնշումներին դիմակայելու համար:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում