Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե ողբերգական չլիներ

2008թ. մարտի 1-ին` տասը զոհ, 2008-2010թթ. աղքատների թվաքանակը Հայաստանում հասել է մոտ 1.2 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 290 հազարը նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ, և շատ աղքատների թվաքանակը հասել է 694 հազարի, ՀՀ արտաքին պարտքն աճել է երեք անգամ, արտագաղթի ցուցանիշները շուտով կանցնեն ռեկորդայինի սահմանագիծը:

Այս ամենը կատարվել է «Առաջ Հայաստան» և «Քեզ համար Հայաստան» կարգախոսների ներքո: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, որոնց էլ հաջորդելու են նախագահական ընտրությունները և արդեն իսկ մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն ու թեկնածուները սկսել են մշակել իրենց նախընտրական քարոզարշավի տարրերը, որի կարևոր բաղադրիչներից է նաև կարգախոսը: Ու հենց այսօր շատ տեղին է վերհիշել, թե որոնք էին ներկայիս խորհրդարանական կուսակցությունների՝ 2007թ. խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունների կարգախոսները և թե ինչքանով են վերջիններս հավատարիմ մնացել ու իրականացրել դրանք:

«Քեզ համար Հայաստան» և «Առաջ Հայաստան»` հենց այսպիսի կարգախոսներով հանդես եկավ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն 2008-ի նախագահական և 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից, որը 2009թ. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար յուրօրինակ ու բնութագրիչ կարգախոսներ էր մտածել, փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք ներկայիս քաղաքական դաշտի հիմնական ուժերի նախկին կարգախոսները բնութագրո՞ւմ են վերջիններիս, թե՞, այդուամենայնիվ, նրանց համար էլ մի նոր բան պետք է մտածել: Մեզ հետ զրույցում Հովհաննիսյանը, խոսելով ՀՀԿ-ի կարգախոսների մասին, ասաց. «Եթե 2008-ին եղել է «Առաջ Հայաստան», ապա այսօր պետք է լինի «Հետ ու առաջ Հայաստան», որովհետև այս տարիների ընթացքում առաջի փոխարեն հետընթաց է եղել, և դա բոլորի համար ակնհայտ է»:

Նա նշեց, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում չենք կարող ասել, որ այս տարիներին եղել է գոնե մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ, այլ եղել են քայլեր միմիայն հետ` բոլոր բնագավառներում եղել է ակնհայտ հետընթաց. «Առաջը չտեսանք, միայն հետընթացն ենք տեսել, բայց եթե ուզում են իրենց առաջը մի կերպ մտցնել, ապա գոնե պետք է լինի «Հետ ու առաջ Հայաստան», կամ էլ «Առաջ Շարմազանով», քանի որ այսօր միտում կա Գալուստ Սահակյանների և Ռազմիկ Զոհրաբյանների ռոտացիա անելու»:

2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որի արդյունքում էլ ձևավորվեց ներկայիս հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանը, ՀՀԿ-ն որդեգրել էր «Քեզ համար Հայաստան» կարգախոսը: Չխոսենք այն մասին, որ ամենևին օրիգինալ ու մտածված կարգախոս չէր, ավելին՝ «թխած» կամ էլ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «պլեճ» արած կարգախոս էր (ինչպես և, ի դեպ, «պլեճ» արած էր «Առաջ Հայաստանը»). 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին Շառլ Ազնավուրի և հայտնի մի շարք երգիչների երգի անվանումն է «Քեզ համար, Հայաստանը», բայց հենց ինքը կարգախոսը չափազանց վերամբարձ էր և այդպես վերամբարձ էլ մնաց, քանզի այս տարիների ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորները Հայաստանի համար որևէ կարևոր գործ չարեցին, այլ ընդհակառակը, մեկը մյուսի հետևից ընդունում էին վերևից հրահանգած օրենքները, որոնք որևէ օգուտ չեն բերել հայ հասարակությանը և շատ անգամ բողոքի ակցիաների պատճառ են դարձել:

Ահա այդպես են իրականացրել ու այսօր էլ դեռ իրականացնում են ՀՀԿ-ականները իրենց` «Քեզ համար Հայաստան» կարգախոսը: Չենք խոսում նաև այն մասին, որ այդ կարգախոսի տակ ԱԺ մտած շատ ՀՀԿ-ական օլիգարխներ անգամ չգիտեն, թե ԱԺ նիստերի դահլիճում որն է իրենց տեղը, իսկ մեկ-մեկ էլ ԱԺ-ն իրենց ներկայությամբ պատվելու ժամանակ երկրի օրենսդիր մարմնում իրենց թույլ են տալիս «հայվան» և նմանատիպ այլ բառեր արտաբերել:

Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով էլ, ՀՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար պատրաստած կարգախոսի մեջ պարզապես մի սխալ կա, և դրա ուղղումից հետո կարելի է ասել, որ այդ կարգախոսն այս տարիների ընթացքում իրականություն է դարձել. «Եթե քեզ համարի փոխարեն լիներ «Մեզ համար Հայաստան», ապա դա ավելի բնութագրական կլիներ: «Մեզ համար Հայաստանը» կնշանակի, որ ՀՀԿ-ի մենաշնորհը պահպանելու համար նրանք ամեն ինչ արեցին, բոլոր միջոցներին դիմեցին, արյուն թափեցին, ժողովրդին հասցնելով ծայրահեղ վիճակի՝ ստեղծեցին մի այնպիսի վիճակ, որ արտագաղթի ծավալներն աճեցին: Հայաստանը այսօր այն նյութն է, որի միջոցով ՀՀԿ-ն փորձում է հավերժացնել իր քաղաքական մենաշնորհը, նաև օգտագործվում է այն հայտնի մեթոդը, որի մասին բացահայտորեն արտահայտվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` որքան վատ ժողովրդի և երկրի համար, այնքան լավ՝ մեզ և մեր խմբի համար: Վարչապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է արտագաղթեն, հո չեն մնալու այստեղ հեղափոխություն անեն»:

«Քեզ համար Հայաստանի» ոգով ստեղծված կարգախոս էր նաև ՕԵԿ-ի խորհրդարանական ընտրությունների կարգախոսը` «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար»: Թերևս ժողովուրդն ավելի լավ կասի, թե ՕԵԿ-ը, շաղակրատելուց բացի, իր համար ինչ է արել, մենք կբավարարվենք միայն նրանով, որ այն բանից հետո, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձավ ԱԽՔ, մոռացավ թե՛ իր պաթետիկ կարգախոսները, թե՛ իր խոստումները և դարձավ Սերժ Սարգսյանի կամակատարը: Այդքանից հետո պարզ է, որ ժողովրդի հետ լինել և ժողովրդի համար աշխատել նա չէր էլ կարող, ու վստահ ենք՝ դրա ցանկությունն էլ չուներ: Հմայակ Հովհաննիսյանն էլ, մեկնաբանելով ՕԵԿ-ի այդ կարգախոսը, նկատեց. «Եթե ՕԵԿ-ի համար հայ ժողովուրդ և Հայաստան հասկացությունները ամփոփվում են մեկ անձին նվիրվածության և մեկ անձին երկրպագելու շրջանակներում, ապա այդ կարգախոսը կարող է ևս մեկ անգամ օգտագործվել, բայց ավելի ազնիվ կլիներ ասել` «Սերժի հետ, Սերժի համար», որովհետև եթե Արթուր Բաղդասարյանը ժողովրդի և երկրի հեղինակության մասին մտածեր 2008թ. ճակատագրական պահին, երբ բանակցում էր Սերժ Սարգսյանի հետ, պայման կդներ վերջինիս առջև գնալ երկրորդ փուլ` խոստանալով, որ այդ դեպքում կաջակցի վերջինիս»: Այդ դեպքում, քաղաքագետի կարծիքով, չէին լինի այն արյունահեղություններն ու հետընտրական ցնցումները, որոնք եղան 2008-ին:

ՕԵԿ-ի նախագահական ընտրությունների կարգախոսը ևս չափազանց հետաքրքիր էր` «Նոր Հայաստան», որը, սակայն, մենք այդպես էլ չտեսանք, ինչպես չտեսանք բարգավաճ և առաջ Հայաստանները: Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ բոլշևիկներն էլ ասում էին՝ «Նոր աշխարհ». «Պատմության մեջ եղած չարագործությունների գերակշիռ մասն իրագործվել է «նոր» կարգախոսի ներքո, այդ նորարարների դիմակով հանդես եկողները նրանք են, ովքեր շատ հաճախ իրենց գործունեությունը պսակել են տարբեր կարգի չարագործություններով, և այդ նորն իրականում նշանակել է նոր դաժանություններ ու նոր չարիքներ»: Ըստ Քաղաքագետների միության նախագահի` ավելի բնութագրական կլիներ, որ ՕԵԿ-ը իր համար վերցներ ոչ թե «Նոր Հայաստան» կարգախոսը, այլ «Նոր Հայաստան` առանց հայերի»:

«Միասին կառուցենք բարգավաճ երկիր». ահա սա էր ԲՀԿ-ի կարգախոսը 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բայց, ինչպես ցույց է տալիս բիրտ իրականությունը, այդ բարգավաճ երկիրն այդպես էլ չկառուցվեց, ավելին` դրա հիմնաքարն էլ չդրվեց: Ըստ Հովհաննիսյանի` պատճառն այն է, որ պետք էր ոչ թե ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասին «բարգավաճ երկիր» կառուցել, այլ ժողովրդի հետ ինքնուրույն պետք էր կառուցել այդ երկիրը, ու, ըստ քաղաքագետի, ԲՀԿ-ի կարգախոսը պետք է լիներ «Ինքնուրույն կառուցենք բարգավաճ երկիր»:

2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ ԲՀԿ-ի կարգախոսը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամենասիրած և հաճախ արտաբերվող արտահայտությունն էր` «Մեր խոսքը գործ է»: Միայն այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդը շատ հազվադեպ է խոսում, իսկ վերջերս էլ դարձել է կատարյալ չխոսկան՝ չխոսկանությամբ վարակելով նաև կուսակիցներին, կարելի է ենթադրել, որ նրանք գործ անում են միայն այն ժամանակ, երբ Ծառուկյանը խոսում է: Վերջերս ԲՀԿ-ն ընդհանրապես չի խոսում, «լռության ծոմ» է պահում, և կարելի է ենթադրել, որ այս խառնակ օրերին ԲՀԿ-ն ընդհանրապես գործ անելու զահլա չունի: Բացառությամբ, թերևս, Նաիրա Զոհրաբյանի, որը մերթընդմերթ ապացուցում է, որ ԲՀԿ-ականների չխոսկանությունը համատարած չէ… Այլապես պիտի խորհուրդ տայինք ԲՀԿ-ին քաղաքացիական նախաձեռնություն՝ «Լռելու ենք» անվանումով… Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ կարգախոսի առնչությամբ նկատեց. «Որպեսզի խոսքը գործ լինի, այդ խոսքը պետք է ինքնուրույն ասել և՝ սեփական քաղաքական դիրքերից, սեփական քաղաքական մոտեցումների հիման վրա»:

Ինչևէ, սպասենք նախընտրական քարոզչության մեկնարկին և կտեսնենք, թե ինչ նոր վերացական ու փուչ կարգախոսներով հայ հասարակությանը կփորձեն մոլորեցնել քաղաքական ուժերը:

Լուսանկարը՝ Armsport.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում