Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Քիչ անց տեղի կունենա Արմեն Կանևսկոյի հուղարկավորությունը

Այսօր Երևանի Շահումյանի գերեզմանատանը տեղի կունենա քրեական աշխարհում ամենահայտնի «օրենքով գողերից» մեկի` Արմեն Կանևսկոյի հուղարկավորությունը։ Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ չնայած հետխորհրդային տարածքի հանցագործ աշխարհի շատ ներկայացուցիչների արգելվել է ժամանել Հայաստան, սակայն Կանևսկոյի թաղման կարգին Ռուսաստանից կարողացել է ներկա գտնվել այդ երկրի քրեական աշխարհի ամենաազդեցիկ «օրենքով գող» Դեդ Հասանի թոռը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ռուսաստանի Աստրախան քաղաքի դատապարտյալների հիվանդանոցից Երևան էր տեղափոխվել Կանևսկոյ Արմենի դին։ Արմեն Կանևսկոյը (Արմեն Հարությունյան) 2009 թվականին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և շաքարախտով հիվանդ լինելու պատճառով պահվում էր դատապարտյալների հիվանդանոցում:

Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում 1970 թ.: 1997 թ. նա «օրենքով գող» է կարգվել, իսկ այդ «պատվավոր» կոչումը նրան տվել է Դեդ Հասանը: Շատերը խոսում էին, որ նա կոչումի համար Դեդ Հասանին հսկայական գումարներ է տվել: Սկզբում Ա. Հարությունյանը, տեղափոխվելով Հայաստանից, գրանցվել է Կրասնոդարի մարզի Կանևսկոյ շրջանում, որտեղից էլ ստացել է իր անունը: Նա «նայել է» Կրասնոդարի գյուղատնտեսական շատ շրջաններ` հետևելով, որպեսզի այստեղի գյուղատնտեսական հայտնի կազմակերպությունները ժամանակին գումարներ փոխանցեն «գողական բյուջե»: Այնուհետև սկսել է զբաղվել նավթային բիզնեսով՝ չմոռանալով քրեական բիզնեսի մյուս ոլորտները` դրամաշորթում, մարդկանց առևանգում, զենքի առևտուր, ֆինանսական տարբեր խարդախություններ: Նրա ազդեցությունը հետզհետե սկսել է տարածվել Ռուսաստանի ողջ հարավում: Նա մի քանի անգամ դատված է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում