Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրաժարական չեմ տա, իսկ Սուրիկ Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա. Գլխավոր դատախազ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այս մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 17-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ Աղվան Հովսեփյանը «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահն է:

«Ես արդեն զզվել եմ այդ հիմարություններին պատասխանելուց, հրաժարական չեմ պատրաստվում ներկայացնել և պատրաստվում եմ ակտիվորեն աշխատել` հանուն մեր պետականության, հանուն մեր իրավական համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացման: Այդ հիմարությունները ստեղծված են տարբեր չարամիտ նպատակներով: Բոլորդ գիտեք դա, չնայած դրան, միշտ անում եք նման հարցադրումներ: Այդ լուրերը ընդամենը տարածում են մարդիկ, ովքեր դժգոհ են կամ գոհ չեն դատախազության համակարգից, ես ուղղակի ցավով եմ դա նշում և խղճում եմ այդ մարդկանց»,- ասել է գլխավոր դատախազը:

Այնուհետև անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճելու փաստին` գլխավոր դատախազը նշել է. «Հարուցվեց քրեական գործ օրենքով սահմանված կարգով, կատարվեց օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում լիարժեք կերպով պարզաբանվեց, թե ինչ է տեղի ունեցել: Պարզաբանելու խնդիր այլևս չկա, քանի որ ամբողջ միջադեպը նկարահանված էր, իսկ դա որևէ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմ առաջ չի բերում: Բավարարված կլինեն, թե ոչ` մենք գործել ենք օրենքով և քրեաիրավական գնահատականը տվել ենք օրենքով նախատեսված կարգով»:

Հիշեցնենք, որ այդ փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել «ծեծ» հոդվածի հատկանիշներով: Գործը կարճվել էր, քանի որ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ծեծի հատկանիշներ չկան. Սուրիկ Խաչատրյանը ընդամենը մեկ անգամ ապտակել է Սիլվա Համբարձումյանին: Վերջինս իր հերթին գոհունակություն էր հայտնել ՀՔԾ որոշումից, քանի որ, ըստ նրա, Սուրիկ Խաչատրյանը զղջում է իր արածի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում